ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Հինգշաբթի 04 Փետրւարի 2021;
Սրբոց Ոսկեանց քահանայիցն

Շաբաթ 06 Փետրւարի 2021;
Ս. Սահակ Կաթողիկոս

Երեքշաբթի 09 Փետրւարի 2021;
Տօն` Ս. Ղևոնդեանց քահանաների

Հինգշաբթի 11 Փետրւարի 2021;
Սրբոց Վարդանանց տօն

Շաբաթ 13 Փետրւարի 2021;
Կոստանդնուպոլսի Բ տիեզերական ժողով

Կիրակի 14 Փետրւարի 2021;
Բուն Բարեկենդան

Շաբաթ 20 Փետրւարի 2021;
Թէոդորոս Զօրավարի յիշատակման օր

Կիրակի 21 Փետրւարի 2021;
ԱՐՏԱՔՍՄԱՆ ԿԻՐԱԿԻ

Շաբաթ 27 Փետրւարի 2021;
Սրբոցն Կիւրղի Երուսաղեմայ հայրապետին եւ միւս Կիւրղի եպիսկոպոսին եւ մօրն նորա Աննայի

Կիրակի 28 Փետրւարի 2021;
Անառակի կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Շաբաթ 20 Փետրւարի 2021;
Զ օր Մեծի Պահոց։ Սրբոյն Թէոդորոսի զօրավարին

Կիրակի 21 Փետրւարի 2021;
Բ կիր. Քառասնորդական Պահոց (Արտաքսման)

Երկուշաբթի 22 Փետրւարի 2021;
Ը օր Մեծի Պահոց

Երեքշաբթի 23 Փետրւարի 2021;
Երեքշաբթի, Թ օր Մեծի Պահոց

Չորեքշաբթի 24 Փետրւարի 2021;
Ժ օր Մեծի Պահոց

Հինգշաբթի 25 Փետրւարի 2021;
ԺԱ օր Մեծի Պահոց

Ուրբաթ 26 Փետրւարի 2021;
ժԲ օր մեծի պահոց

Շաբաթ 27 Փետրւարի 2021;
ԺԳ մեծի պահոց

Կիրակի 28 Փետրւարի 2021;
Գ կիր. Քառասնորդական պահոց (Անառակին)

Երկուշաբթի 01 Մարտի 2021;
ԺԵ օր Մեծի Պահոց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Հարցազրոյց՝ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանի հետ

Վերջին օրերի ընթացքում Դուլաբ գերեզմանատան բարեկարգման հարցով համացանցում տարածւել են անստոյգ եւ մտահոգիչ տեղեկութիւններ: Առ այդ, Թեմական խորհուրդը համայնքիս մտահոգութիւնները փարատելու նպատակով, ներկայացրել է գերեզմանատան ընթացիկ աշխատանքներից զեկուցագիր։ Ազգային առաջնորդարանի հանրային կապը նաեւ առիթը պատեհ համարելով, կազմակերպեց հարցազրոյց Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանի հետ, որը կը ներկայացւի ստորեւ։

1. Վերջին տարիների ընթացքում գերեզմանատան պահպանման եւ բարեկարգման համար ի՞նչ աշխատանքներ են իրագործւել: Արդեօ՞ք եղել է պետական օժանդակութիւններ:

Այս հարցի կապակցութեամբ պէտք է յայտնել, որ վերջին անցած 20 տարիների ընթացքում դուլաբ գերեզմանատան եւ այդ շրջանի քաղաքամասի բարեկարգման եւ բարգաւաճման համար քաղաքապետարանի եւ տարբեր պետական կառույցների եւ կազմակերպութիւնների կողմից ստացել ենք առաջարկութիւններ ու նախագծեր՝ որոնց պայմանները ուսումնասիրելուց յետոյ մերժւել են ժամանակի Թեմական խորհուրդների կողմից, առաջնահերթութիւնը տալով տարածքի պատմամշակութային արժէքների պահպանմանը: Այդ նախագծերից էր հիւսիսային եւ հիւսիսարեւելեան բաժնից 14-րդ շրջանի քաղաքապետարանին մայրուղու կառուցման նպատակով հողամաս տրամադրելու առաջարկութիւնը, որը կտրականապէս մերժեց կառույցս:
Իսկ ներկայիս իրականացւող բարեկարգման աշխատանքների հարցով պէտք է յայտնել, շուրջ չորս տարի առաջ 14-րդ շրջանի քաղաքապետարանի կողմից ներկայացւեց շրջանում գտնւող բոլոր գերեզմանատների բարեկարգման մի նախագիծ եւ 2016 թւականից սկսեալ Թեմական խորհուրդների ներկայացուցիրները պետական մարմինների պատասխանատուների հետ կայացած բանակցութիւններից յետոյ, նախապայման ընդունելով՝ տարածքի սեփականութեան ամբողջական պահպանումը եւ դուլաբի հին հիւսւածքի չվնասւելը եւ անփոփոխութիւնը, ընդունել է քաղաքակապետարանի կողմից վերջին նախագծի գործադրումը։
Նշելի է, որ Թեմական խորհրդի անդամ՝ պրն. Ռաֆիկ Մէլիքսէթեանը բծախնդրօրէն վերահասու լինելով դուլաբի հայոց գերեզմանատան աշխատանքներին, խորհրդիս է ներկայացրել իր մանրակրկիտ հերթական զեկոյցը․ յատկանշական է նաեւ Գերեզմանատների վարչութեան անդամների անխոնջ աշխատանքները։
Ցաւօք սրտի վերջին տարիների ընթացքում Դուլաբի բարեկարգման ամբողջական աշխատաքները՝ կառոյցիս բիւջէի սահմանափակ լինելու, երկրի տնտեսական սղաճի եւ պահպանջւած նկատառելի բիւջէի պատճառով, սառեցւել էին։
Բայց ուրախութեամբ կարելի է յայտնել վերջին ամիսների ընթացքում ամբողջովին վերանորոգւել է Ս. Յովհանէս մատուռի տանիքը եւ խոնաւութիւնից վնասւած ու փլւած պատը, Իրանի պատմական եկեղեցինների կենտրոնի տնօրէն՝ տկն. Շեռլի Աւետեանի վերահսկողութեամբ, որի ամբողջական ծախսերը հոգացել է խորհուրդս:

2. Ս. Յովհաննէս մատուռի տանիքի վերանորոգման եւ խոնաւազերծման համար Թեմական խորհուրդը ի՞նչ քան բիւջէ է յատկացրել:

Յատկացւել է շուրջ 120 միլիոն թուման բիւջէ եւ աշխատանքը իրականացւել է մէկ ամսւայ ժամանակահատւածում:

3. Արդեօ՞ք ներկայ պետական աջակցութիւնները շարունակական են լինելու:

Անշուշտ հնարաւոր չէ յստակօրէն յայտնել աշխատանքների շարունակականութեան հարցը, քանի որ հայկական գերեզմանատների համար պետական տարեկան յստակ բիւջէ չի յատկացւել եւ ներկայիս կատարւած աշխատանքները իրագործւել են պետական այրերի ու քաղաքապետարանի բարիացակամ մօտեցման արդիւնքում: Նշելի է, Բեհեշթ Զահրա կազմակերպութեան սոյն տարեշրջանի բիւջէից մի բաժին յատկացւել է Դուլաբի նախագծի իրագործման համար։

4. Առկայ ի՞նչ մտահոգութիւններ եւ դժւարութիւններ գոյութիւն ունեն Դուլաբի պահպանման համար: Դուլաբի տարածքը օգտագործելու նպատակով ի՞նչ նախագծեր են մշակւել:

Քաղաքապետարանը այս աշխատանքի իրագործման համար մինչ օրս իր լուման չի խնայել, սակայն առկայ է մի շարք մտահոգութիւններ, որոնց փարատման նպատակով կատարւել է խորհրդակցութիւններ ԻԻ խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ Արա Շահվերդեանի հետ: Պիտի յաւելեմ, որ կառոյցիս ներկայացուցիչները պետական հանդիպումների ընթացքին բազմիցս յայտնել են, որ գերեզմանատան հսկողութիւնը ամբողջովին պատկանում է Ազգային առաջնորդարանին եւ այն վերապահւած է կառոյցիս, ուստի բացառւում է տարածքի հասարակական օգտագործման մտադրութիւնը։
Նաեւ խորհուրդս ունի մտայղացում, որի հիմամբ կը ցանկագրւեն իրանի պատմութեան ու համայնքիս կեանքում ներդրում ունեցող դէմքերի տւեալները, որպէսզի առաւել եւս վերարժէորւի նրանց յիշատակը Իրանի համայնքում:

5. Արդեօ՞ք դուլաբի գերեզմանատան տարածքը Ազգային կառոյցի սեփականութիւնն է համարւում:

Այո՛ համաձայն տարածքի կալւածագրի, գերեզմանատունը ամբողջութեամբ պատկանում է Ազգային իշխանութեան եւ այդ առումով բացառւած է որեւէ մտահոգութիւն:

6. Տեղեկացանք, որ նորոգւել է նաեւ տարածքում առկայ ջրի պահեստաւորման աւազանը։ Կանաչապատման տարածքի պահպանման եւ ոռոգման համար արդեօ՞ք կան հարցեր ու խնդիրներ:

Այս՝ նորոգութիւնների արդիւնքում, բարեբախտաբար վերանորոգւել է նաեւ ջրի պահեստաւորման աւազանը, ուստի վերացւել են ոռոգման ջրի պահեստաւորման խնդիրները: Կարելի է յաւելել, որ ունենք ջրհորի օգտագործման համապատասխան արտօնագիր, որը ստորգետնեայ ջրերի նւազման պատճառով անօգտագործելի է դարձել եւ շահագործման համար պահանջւում է նկատառելի բիւջէ: Հարկ է նշել Քաղաքապետարանն իսկ իր հերթին՝ այդ ուղղութեամբ հարկ եղած տնօրինումների կատարմամբ նպաստում է այդ աշխատանքին եւ Դուլաբին է յատկացրել մայրաքաղաքի ոռոգման համակարգից մասնաճիւղ, գերեզմանատան ջրամատակարարման և օգտագործման համար:

7. Արդեօ՞ք մատեաններում եւ արխիւներում գրանցւած են դուլաբի բոլոր ննջեցեալների տւեալները:

Այո՝ բոլոր ննջեցեալների տւեալները գրացւած են մատեաններում, որոնք այս վերջին տարիների ընթացքում թւայնացւել են․ իհարկէ եղել են մատեաններ, որոնք հնամաշ լինելու պատճառով չեն ներառւել։
Այս ուղղութեամբ, կարելի է ասել, որ Հ. Համալսարանական ընդհանուր միութեան անդամների համագործակցութեամբ ձեւաւորւում է մի յատուկ ծրագիր, որի միջոցով մեր հայրենակիցներին հնարաւորութիւն կը նձեռնւի Ազգային առաջնորդարանի կայքէջին դիմելով, գտնել իրենց ննջեցեալների շիրիմնաքարերի հասցէն եւ տւեալները. ինչու չէ նաեւ ընդլայնելով սոյն ծրագիրը հնարաւորութիւն կունենաք գրանցել դուլաբ գերեզմանատան հանգուցեալների տեղեկութիւնները:

8. Այդ տարածքում գտնւում են այլ համայնքներին պատկանող գերեզմանատներ․ խորհրդի հետեւողական աշխատանքի շնորհիւ առաջին իսկ պետական բիւջէն հայ համայնքին է յատկացւել․ ի՞նչ կասէք այդ կապակցութեամբ:

Այո՛, կարելի է ասել, որ պետութիւնը բարիացակամ է եղել Թեհրանահայ համայնքի նկատմամբ. վերում նշւած հանդիպումներին ներկայ են եղել նաեւ այդ շրջանում գտնւող այլ գերեզմանատների ներկայացուցիչները, սակայն հաշւի առնելով այն փաստը, որ հարեւան գերեզմանատները պատկանում են այլ պետութիւններին (Ռուսկան, Լեհական, ...) քաղաքապետարանը հարկ եղած համադրումները պէտք է կատարի արտաքին գործոց նախարարութեան հետ, որը դանդաղեցնում է գործընթացը:

9. Տեղեկացանք, որ այդ շրջանում գտնւող գերեզմանատներից մէկում աւտոմեքենաների նորոգումներ է կատարում, արդեօ՞ք մտահոգութեան առիթ կայ նաեւ դուլաբ գերեզմանատան համար:
Դուլաբ Գերեզմատան համար բացառւում է այդ կարգի մտահոգութիւնները եւ ինչքան որ տեղեակ ենք, այդ աշխատանքները անօրինական են, եւ յիշեալ անձիք չունեն համապատասխան մարմնի հաստատումը եւ գոյութիւն ունի ներքին իրաւական խնդիրներ:

10. Դուլաբ գերեզմանատուն մուտք գործելու համար ի՞նչ նախապայման է դրւել ոչ հայ հայրենակիցի համար: Արդեօ՞ք մուտքը ազատ է ցանկացած դիմողի համար:

Ո՛չ, մուտքը ազատ չէ ցանկացած ոչ հայ դիմողի համար: Իւրաքանչիւր անձ կամ կազմակերպութիւն տարածք մուտք գործելու համար, պարտաւոր է պետական դիմում ներկայացնել Ազգային առաջնորդարանի հանրութեան հետ կապի գրասենեակ, որից յետոյ ենթակային տրւում է մուտքի յատուկ արտօնագիր։ Նշելի է ընդունւում են միայն պաշտօնական նամակով ուսումնասիրող ուսանողների եւ զբօսաշրջիկների մուտքը։

11. Այս ուղղութեամբ ի՞նչ պատգամ ունէք փոխանցելու մեր հայրենակիցներին:

Այս վերջին ժամանակահատւածում մեր սիրելի հայրենակիցների կողմից գերեզմանատան վերանորոգման աշխատանքների հարցով հնչել են մտահոգութիւներ, որի համար հարկ եմ համարում յայտնել, որ Թեմական խորհուրդը աչալրջօրէն հետեւում է դուլաբի բարեկարգման աշխատանքներին: Դուլաբի սեփականութիւնը, լիակատար հսկողութիւնը եւ տնօրինումը ամբողջովին վերապահւած է կառոյցիս: Ինչպէս նաեւ համացանցերում տեղադրւել էին անստոյգ տեղեկութիւններ, իբրեւ թէ անուշադրութեան եւ անարգալից վերաբերմունքի են արժանացել շիրիմաքարերը, որի ճշգրտութիւնը ստուգելու եւ հարկ եղած տնօրինումը կատարելու համար մի շարք պետական այրերի եւ խորհրդիս անդամների ընկարակցութեամբ, գերեզմանատուն այցելեց պատգամաւոր Արա Շահվերդեանը։ Խնդիրը մօտիկից վերահսկելուց յետոյ, պարզւեց որ ընդհանրապէս բացառւում են անարգալից եւ թերի աշխատանքների առկայութիւնը, սակայն առ ի ապահովում Պատգամաւորը եւ խորհրդիս անդամները պետական այրերի հետ կրկին անգամ կատարեցին հարկ եղած համադրումները:
Նշելի է, որ անցեալ շաբաթ եւս այցելեցի Թեհրանի Իսլամական քաղխորհրդի անդամ եւ քաղխորհրդի մշակութային յանձնաժողովի նախագահ՝ դոկտ. Մոհամադ Ջաւադ Հաղշնասին եւ միասնաբար քննարկեցինք դուլաբ գերեազմանատան նախագծի աշխատանքները, ինչպէս նաեւ այս շաբաթւայ ընթացքում խորհրդիս ներկայացուցիչները, պատգամաւոր պրն. Արա Շահվերդեանի ընկերակցութեամբ պիտի ներկայանան Թեհրանի Իսլամական քաղխորհրդի կողմից կազմակերպւած խորհրդակցական հանդիպման:

12. Այս առումով համայնքս ի՞նչ կերպ է կարող աջակցել այս ազգապատկան տարածքի պահպանման աշխատանքներին:

Ցաւօք վերջին տարիների ընթացքում նւազել է Դուլաբ գերեզմանատուն այցելուների թիւը: Մեր իրաւունքները վերապահելու համար պէտք է բանուկ պահել գերեզմանատունը: Ուստի յորդորում եմ մեր հայրեանակիցներին Մեռելոց եւ նմանատիպ առիթներով այցելեն իրենց հանգուցեալների շիրիմներին: Անշուշտ շուրջ երկու հարիւր տարի վաղեմիութիւն ունեցող վայրը չպէտք է անտեսել, քանի որ այդ վայրը իր տեսակի մէջ իւրայատուկ արժէք է ներկայացնում իրանում ի մասնաւորի թեհրանահայ համայնքում եւ նրա պահպանման գործը վստահւած է իւրաքանչիւր հայորդու։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com