ՀՀ Լիազօր Դեսպանի այցը՝ «Արտակ Մանուկեան» թանգարան

Թւականիս փետրւարի 4-ին «Արտակ Մանուկեան» թանգարանի տնօրինութիւնը հիւրընկալեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան Արտակարգ եւ Լիազօր Դեսպան՝ պրն. Արտաշէս Թումանեանին եւ դեսպանատան աշխատակազմին: Պրն. Դեսպանը թանգարան էր այցելեց մօտիկից դիտելու Արւեստագէտ՝ Արսէն Յակոբանի երկաթէ թափոններից պատրաստւած արւեստի նմուշները:

Հանդիպմանը նաեւ ներկայ էին՝ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի անդամ եւ թանգարանի հետ կապ՝ պրն. Ռաֆիկ Մելիքսէթեանը եւ ցուցահանդէսի բուն հեղինակ մետաղագործ վարպետ՝ Արսէն Յակոբեանը: Վերջինս մանրակրկիտ բացատրութիւններ տւեց իր իսկ ձեռքով պատրաստւած աշխատանքների մասին:

Պրն. Դեսպանը բարձր գնահատելով արւեստագէտի աշխատանքը՝ գոհունակութեամբ թողեց թանգարանը:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ