ՍԿՍՒԵՑ «ՀՍԿՈՒՄ»-Ի ԵՒ «ԱՐԵՒԱԳԱԼ»-Ի ԺԱՄԵՐԳՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Այս տարի եւս Թեհրանի բոլոր եկեղեցիներում սկսւեց մեծ պահքի շրջանի «Հսկում»-ի եւ «Արեւագալ»-ի արարողութիւնները:

Երկուշաբթիից ուրբաթ օրերի ժամանակահատւածում երեկոյեան ժամը 5-ին, տեղի կունենայ խաղաղական ժամերգութիւն։

Չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին առաւօտեան ժամը 9-ին կը կատարւի Արեւագալի արարողութիւն եւ երեկոյեան խաղաղական ժամերգոթեանը կյաջորդի հանգստան ժամերգութեանը։
Ուստի հակիրճ տեղեկութիւն կը փոխանցենք Արեւագլի ժամերգութեան մասին։

Արևագալի ժամերգութիւնը կատարւում է «Ի դէմս Հոգւոյն Սրբոյ»: Արևագալի ժամը Քրիստոսի յարութեան խորհուրդն ունի, որովհետև Յիսուսը Իր յարութիւնից յետոյ այս ժամին երևաց աշակերտներին: Այս ժամերգութիւնը յիշեցնում է մեզ նաև Քրիստոսի Երկրորդ Գալուստն ու մարդկանց համընդհանուր յարութիւնը:

Աստւածապաշտութեան այս կարգը անւանում ենք Արևագալի, որովհետև ժամերգութեան ընթացքում երգւող երգերով, քարոզներով և աղօթքներով խնդրում ենք Սուրբ Հոգուն, որ զգալի արեգակի ծագելու հետ, լուսաւորի մեր հոգին իմանալի արեգակի՝ Քրիստոսի Լոյսով: Արեգակը մեր Փրկչի նմանութիւնն ունի, որ ծագելով արևելքում լուսաւորեց մարդկութեանը:

Արևագալի ժամերգութիւնը, իր երգերով եւ աղօթքներով Ս. Ներսէս Շնորհալուն է պատկանում ինչպէս («Յարեւելից», «Ճգնաւորք», «Լոյս, Արարիչ լուսոյ», «Ճանապարհ»), քարոզներն ու աղօթքները:

Ժամերգութեան աւարտին կատարւում է Մանասէ թագաւորի ապաշխարութեան աղօթքը, Հրաժարումն ու խոստովանութիւնը եւ այնուհետ երգւում է Տէր ողորմեան։
Յառաջիկայ օրերին կանդրադառնանք մեծ պահքի միւս ժամերգութիւններին։

Նշելի է, որ խաղաղական եւ հանգստեան ժամերգութիւնների երգերն ու աղօթքները եւս պատգանում են Ս. Ներսէս Շնորհալի հայրապետին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ