ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Հինգշաբթի 04 Փետրւարի 2021;
Սրբոց Ոսկեանց քահանայիցն

Շաբաթ 06 Փետրւարի 2021;
Ս. Սահակ Կաթողիկոս

Երեքշաբթի 09 Փետրւարի 2021;
Տօն` Ս. Ղևոնդեանց քահանաների

Հինգշաբթի 11 Փետրւարի 2021;
Սրբոց Վարդանանց տօն

Շաբաթ 13 Փետրւարի 2021;
Կոստանդնուպոլսի Բ տիեզերական ժողով

Կիրակի 14 Փետրւարի 2021;
Բուն Բարեկենդան

Շաբաթ 20 Փետրւարի 2021;
Թէոդորոս Զօրավարի յիշատակման օր

Կիրակի 21 Փետրւարի 2021;
ԱՐՏԱՔՍՄԱՆ ԿԻՐԱԿԻ

Շաբաթ 27 Փետրւարի 2021;
Սրբոցն Կիւրղի Երուսաղեմայ հայրապետին եւ միւս Կիւրղի եպիսկոպոսին եւ մօրն նորա Աննայի

Կիրակի 28 Փետրւարի 2021;
Անառակի կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 26 Փետրւարի 2021;
ժԲ օր մեծի պահոց

Շաբաթ 27 Փետրւարի 2021;
ԺԳ մեծի պահոց

Կիրակի 28 Փետրւարի 2021;
Գ կիր. Քառասնորդական պահոց (Անառակին)

Երկուշաբթի 01 Մարտի 2021;
ԺԵ օր Մեծի Պահոց

Երեքշաբթի 02 Մարտի 2021;
ԺԶ օր Մեծի Պահոց

Չորեքշաբթի 03 Մարտի 2021;
ԺԷ օր Մեծի Պահոց

Հինգշաբթի 04 Մարտի 2021;
ԺԸ օր Մեծի Պահոց

Ուրբաթ 05 Մարտի 2021;
ԺԹ օր Մեծի Պահոց

Շաբաթ 06 Մարտի 2021;
Ի օր Մեծի Պահոց

Կիրակի 07 Մարտի 2021;
Դ կԴ կիրակի. Քառասնորդական Պահոց (Տնտեսին)իրակի. Քառասնորդական Պահոց (Տնտեսին)

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՀՈԳԵՀԱՆԳՍՏԵԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ ԹԵՀՐԱՆԻ ԲՈԼՈՐ ԵԿԵՂԵՑԻՆՆԵՐՈՒՄ՝ ՀՈԳԵԼՈՅՍ Տ. ՄԵՂՐԻԿ ԵՊՍ. ԲԱՐԻՔԵԱՆԻ ՄԱՀՒԱՆ ՔԱՌԱՍՈՒՆՕՐԵԱԿԻ ԱՌԻԹՈՎ


Կիրակի, թւականիս փետրւարի 21-ին, ի հետեւումն՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. վեհափառ հայրապետի թելադրութեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում յաւարտ ս. եւ անմահ պատարագի կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն՝ Հոգելոյս Տ. Մեղրիկ Եպս. Բարիքեանի մահւան քառասունօրեակի առիթով:
Հոգեհանգստան արարողութիւն եւս կատարւեց Արցախեան գոյամարտի ընթացքին յաւերժի հերոս դարձած իրանահայ հայրեիքի պաշտպան՝ Աւետիս Պուլուզեանի հոգւոյ հանգստեան համար։

Սուրբ Սարգիս Մայր եկեղեցում, կրօնական արարողութիւնը նախագահում էր Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը։ Պատարագիչն էր Արժ․ Տ․ Սահակ Քհնյ․ Խոսրովեանը։

Արարողութեանը ներկայ էին Ազգայիններ, նահատակի ընտանիքից ներկայացուցիչներ եւ նկատռելի թւով հաւատացեալներ։

Սրբազան հայրը մեծ պահքի կիրակիներին անդրադռնալով ակնարկեց, մեր եկեղեցու հայրերի տնօրինումով իւրաքանչիւր կիրակի՝ հիմնւած օրւայ Աստւածաշնչական ընթերցումին, յատուկ անունով է բնորոշւած։ Սրբազան Հայրը յընթացս քարոզի անդրադառնալով օրւայ աւետարանական հատւածին, ըստ Տէրունի խօսքի, լեռան քարոզը օրէնքի ճշմարիտ ուսուցում որակելով, Աստծու Արքայութիւնը տանող պատւիրաններն ու ճանապարհը համարեց։ Ապա անդրադառնալով օրւայ կիրակի անւանակոչման՝ Արտաքսման Կիրակիին, որն իր մէջ ունի մեր նախահօր եւ նախամօր եդեմական կեանքից, պահքի պատւիրանը խախտելով վտարւելու խորհուրդը, յաւելեց՝ ի հետեւումն Պօղոս առաքեալի խօսքի, մարդ արարծը այսօր եւս իր մէջ կարող է վերագտնել Ադամին ու Եւային, այն պէս ինչպէս իւրաքանչիւր մարդ գիտակցելով արարքի չարութեանը, յարելով նրան պատւիրազանց է լինում իր կեանքի ողջ ընթացքում, որով հեռանում եւ զրկւում է Աստծու ներկայութիւնից։ Բայց Աստւած մարդանալով եւ իրեն որպէս կատարելութեան կենդանի օրինակ մատուցելով, կատարելութեան կոչ ուղղեց մարդկութեան։

Ապա իր խօսքում յիշեց աթոռոյս հոգեւոր անխոնջ մշակ, եւ թեմիս մէջ իր ներդրումն ունեցած հոգելոյս Տ․Մեղրիկ Ս․ Եպ․ Բարիքեանին, որ քառասուն օրեր առաջ համաճարակի պատճառով հրաժեշտ տալով եկեղեցուն, ի Տէր հանգչեց։ Սրբազան հայրը հանգուցեալ սրբազան հօրը Անթիլիասի բանիմաց միաբաններից ներկայացնելով, թեմիս մէջ կատարած աշխատանքների համար իր երախտագիտութեան զգացումները յայատնեց։

Սրբազան Հայրը իր խօսքի աւարտին յիշեց Ս․ Սարգիս եկեղեցում տարիներ որպէս եկեղեցու խորհրդի անդամ եւ ազգիս ծառայող՝ պրն․ Յովիկ Պուլուզեանի թոռան՝ Աւետիս Պուլուզեանին, որը հետեւելով իր մեծ հօր ազգանւէր օրինակին, հայրենիքին ծառայելու անմնացորդ ճանապարհին, հայրենիքի պաշտպանութեան համար, պսակւեց նահատակութեամբ։ Նաեւ յաւելեց, հայրենիքի եւ հաւատքի համար զոհւած հայորդիները այլեւս ամբողջ ազգի սեփականութիւնն են, եւ համարւում են Արքայութեան բնակիչներ։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com