Սիրելի հայ ուսանող-ուհիներ եւ երիտասարդ-ուհիներ՝
ուրախութեամբ տեղեկացնում ենք, Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանի հրամանով, whatsapp ընկերային մեդիաում, բացւել է Ազգային առաջնորդարանի հանրային կապի հոգեւոր հարցերի վերահասու broadcast-ը, որի միջոցով հայ ուսանողներն իրենց համալսարանական նաեւ ընկերային կեանքում իրենց յուզող խնդիրները կը կարողանան անհատապէս ներկայացնել հոգեւոր պատասխանատւին, որից կը ստանան իրենց պատասխանները։
Ներկայ պայմաններում, հայ ուսանող-ուհիների, երիտասարդ-ուհիների յուզող խնդիրներից են համալսարանում դասաւանդւող իսլամական առարկաներն ու դրանց վերաբերող խնդիրները, նաեւ ընկերային եւ հասարակական հարցեր։ Այս միջոցով լիայոյս ենք, հայ երիտասարդի եւ ուսանողի հետ աւելի սերտ յարաբերութիւն ստեղծելով, կը կարողանանք փարատել վերոյիշեալ դժւարութիւնները։ Ուստի ձեր ընկերներին սոյն ցանցում ներառելու եւ հարցերի համար, հաւաքել՝ 0912-0231549 համարը եւ կամ դիմել ձեր շրջանի ծխատէր քահանային։
Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ