Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԽՕՍՔ ԳՆԱՀԱՏԱՆՔԻ ԵՒ ՇՆՈՐՀԱՒՈՐԱՆՔԻ

Ուրբաթ 26 Փետրւար 2016։

Մի այլ լուսաւոր եւ յուսադրիչ թւական իրանահայ գաղութի եւ յատկապէս Թեհրանի հայոց թեմի արդի պատմութեան մէջ։

 

Վերոնշեալ օրը տեղի ունեցան Իրանի Իսլամական Խորհրդարանի 10-րդ նստաշրջանի խորհրդարանական եւ փորձագէտների ընտրութիւնները։

Իրանի ողջ տարածքին ժողովուրդը ընդառաջելով հոգեւոր առաջնորդի Այաթոլլահ Ալի Խամենէի եւ Հանրապետութեան նախագահի կոչերին խիտ շարքերով մասնակցեց ընտրութիւններին։

Մենք գոհունակութեամբ հետեւեցինք ընտրութիւնների ընթացքին եւ ուրախութեամբ նկատեցինք մեր ժողովրդի խուռներամ եւ յանձնառու ոգով մասնակցութիւնը ընտրութիւններին։ Ընտրատարածքների տւած մեր այցելութիւնների ընթացքին գնահատեցինք քւէարկողներին, որոնք գիտակից իրենց քաղաքացու եւ համայնքային իրաւունքների եւ պարտաւորութիւնների, հայավայել կերպով կատարում էին իրենց պարտականութիւնները։

Մեծապէս գնահատում եւ միանգամայն շնորհաւորում եմ ձեզ սիրելի՛ հայորդիներ, ձեր այս գիտակից մօտեցումին համար եւ միանգամ եւս յանուն մեր թեմի ողջ ժողովրդին շնորհաւորում ենք դկտ. Կարէն Խանլարեանին իր վերընտրութեան առիթով եւ ձե՛զ սիրելի հայրենակիցներ ձեր անվերապահ մասնակցութեան երկու ընտրութիւններին էլ։ Ուզում ենք շնորհաւորել նաեւ մեր քոյր թեմի՝ Սպահանի մեր ժողովրդին եւ իր նորընտիր պատգամաւոր՝ պրն. Ժորժիկ Աբրահամեանին։

Մեր սպասումն է, որ մեր նորընտիր զոյգ պատգամաւորները շարունակեն իրենց նախորդների գործը ի սպասաւորութիւն իրանեան մեծ հայրենիքի եւ իրենց համայնքին։ Օրհնում ենք ընտրողներին եւ ընտրւողներին հաւասարապէս եւ աստւածային առաջնորդութիւն մաղթում բոլորին։

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Ուրբաթ 14 Փետրւարի 2025;
Տեառնընդառաջ

Շաբաթ 15 Փետրւարի 2025;
Տօն Սուրբ Սարգիս Զօրավարի եւ նրա որդի մարտիրոսի ու 14 զինւորների

Երկուշաբթի 17 Փետրւարի 2025;
Տօն Ատովմեանց զօրավարաց

Երեքշաբթի 18 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոց Սուքիասեանց վկայիցն

Հինգշաբթի 20 Փետրւարի 2025;
Սրբոց Ոսկեանց

Շաբաթ 22 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոյն Իսահակայ Պարթեւի հայրապետին մերոյ

Երեքշաբթի 25 Փետրւարի 2025;
Ղեւոնդեանց, Տօն` Ս. Ղևոնդեանց քահանաների

Հինգշաբթի 27 Փետրւարի 2025;
Սրբոց Վարդանանց տօն

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 19 Փետրւարի 2025;
Բ Տիմոթէոս 3.16-4.8։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 7.1-13։

Հինգշաբթի 20 Փետրւարի 2025;
Սրբոց Ոսկեանց, Առակներ 24.1‐12։ Երեմիա 30.18‐22։ Բ Տիմոթէոս 3.10‐12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.1‐12։

Ուրբաթ 21 Փետրւարի 2025;
պահք, Բ. Տմ. 4.9-22։ Յհ. 7.14-23։

Շաբաթ 22 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոյն Իսահակայ Պարթեւի հայրապետին մերոյ

Կիրակի 23 Փետրւարի 2025;
վեցերրորդ կիրակի Սուրբ Ծննդեան,

Երկուշաբթի 24 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոցն Մարկոսի եպիսկոպոսին, Պիոնի քահանային, Կիւրղի եւ Բենիամինի սարկաւագացն, եւ սրբոց վկայիցն Աբդլմսեհի, Որմզդանայ եւ Սայենի

Երեքշաբթի 25 Փետրւարի 2025;
սրբոց Ղեւոնդեանց, Տօն՝ Սրբոց Ղեւոնդեանց քահանայիցն

Չորեքշաբթի 26 Փետրւարի 2025;
Տիտոս 1.12‐2.10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 8.12‐20

Հինգշաբթի 27 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոց Վարդանանց զօրավարացն մերոց` հազար երեսուն եւ վեց վկայիցն, որք կատարեցան ի մեծի պատերազմին

Ուրբաթ 28 Փետրւարի 2025;
Տիտոս 3.1‐15։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 8.21‐30

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ