Հանդիպում Ուսումնադաստիարակչական յանձնախմբի հետ

Երկուշաբթի՝ թւականիս մարտի 8-ին, Կրթական խորհրդի փոխատենապետ՝ Կարինէ Բալըքճեանը, «Ահարոնեան» մանկապարտէզի սրահում ներկայ գտնւեց Ուսումնադաստիարակչական յանձնախմբի հերթական հանդիպմանը:

Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել և յստակեցնել առաջիկայ տարեվերջեան քննութիւնների անցկացման կարգը, քննութիւններում ընդգրկւած նիւթերի սահմանները:

Ուսուցիչների կողմից ներկայացւեցին հեռակայ դասավանդման ընթացքը, այդ ընթացքում հանդիպող խնդիրներն ու դժւարութիւնները, նաև եղան առաջարկութիւններ՝ դրանց վերացման ուղղութեամբ: Ուսուցիչների կողմից եղան հեռակայ դասավանդման տարբեր մեթօդների ներկայացում, որն էլ ըստ էութեան նաև փորձի փոխանակում էր:

Հանդիպման օրը համընկել էր Կանանց միջազգային տօնի հետ, և Կրթական խորհուրդն էլ անմասն չմնաց շնորհաւորելու, ծաղիկներ և գարնանային ժպիտներ պարգևելու սիրելի ուսուցչուհիներին:

Թ.Հ.Թ. Կրթական խորհուրդ