Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՔՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ (SAT7) ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԻ ԱՌ ՑԱՆՑ ԺՈՂՈՎԸ

Չորեքշաբթի 24 մարտ 2021-ին Քրիստոնէական Միջազգային Հեռուստաընկերութեան (SAT7) միջազգային խորհրդի կէսօրեայ առ ցանց ժողովը գումարւեց վերահասու լինելու Միջազգային Հեռուստաընկերութեան միամեայ նիւթա-բարոյական գործունէութեանը, ինչպէս նաեւ նոր ուղիներ որոնելու իր աշխատանքների առաւել արդիւնաւէտութեան ի խնդիր: Ժողովի իբրեւ մնայուն անդամ եւ Կիլիկիոյ կաթողիկոսութեան ներկայացուցիչ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան իր գործնական մասնակցութեամբ իր ներդրումը բերեց ժողովին:

Ընկերութեան գործադիր տնօրէն՝ օրդ. Ռիթա Մուխայպըրը ողջունեց բոլոր ժողովականները եւ հրաւիրեց Փոլ Արքեպիսկոպոսը - Մարոնիթ Պատրիարքարանի ներկայացուցիչը կատարելու օրւայ խորհրդածութիւնն ու աւետարանական մի հատւածի մեկնութիւնը:

Փոլ Արքեպիսկոպոսը նախ ողջունեց ներկաներին եւ ապա խորհրդածութեան որպէս նիւթ Բարի Սամարացու առակը մեկնաբանեց, շեշտելով որ բոլոր ժամանակների ընկերութիւնների եւ ժողովուրդների կեանքում տեղի ունեցող դէպք է, պատահար է սակայն քիչեր հետեւում են Բարի Սամարացիի օրինակին: ՙՄենք բոլորս կոչւած ենք Բարի Սամարացիի նման, այլոց վէրքերը դարմանելու եւ վիրաւորներին տիրութիւն անելու՚ իր խօսքը եզրակացուց Սրբազանը:

Այնուհետեւ ժողովը ատենապետութեամբ Անճելոս Արքեպիսկոպոսի (Ղպտի եկեղեցու ներկայացուցիչ) սկսաւ իր աշխատանքներին: Օրդ. Ռիթա Մուխայպըրը ներկայացուց իր միամեայ բովանդակալից գործունէութեան ամփոփ զեկոյցը, որ ներկաների կողմից մեծապէս գնահատւեց, նկատի ունենալով քորոնա վարակի համաճարակի պատճառով ստեղծւած վիճակը: Գործունէութեան գնահատանքից յետոյ տնտեսական եւ նիւթական տեղեկագիրը ներկայացրեց ընկերութեան գանձապահ՝ Ռոյ Քէմբը, որ ժողովականութեան ներկայացրեց ընկերութեան նիւթական զեկոյցը, որի հիման վրայ ներկայացուց նաեւ 2021-ի տարեկան նախահաշիւը, որը միաձայնութեամբ ընդունւեց ժողովականների կողմից:

Գլխաւոր զեկոյցները լսելուց յետոյ ժողովը փակ նիստով ընկերութեան ներքին վարչական հարցերն ու միջազգային խորհրդի նոր անդամների նշանակումն ու որոշ նախկին անդամների վերանշանակումը եւ կամ նրանց անդամակցութեան երկարացումը վաւերացուց:

ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ