Շնորհաւորանքներ՝ Ռամազան ծոմապահութեան ամսւայ առիթով

Թեմիս բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը Ռամազանի ծոմապահութեան առիթով շնորհաւորական նամակներ է յղել՝ Իրանի Իսլ. Յեղափոխութեան առաջնորդ Այաթօլլահ Խամենէիին, Իրանի Իսլ. Հ. նախագահ դոկտ. Ռոհանիին, Ի. Իս. Հ. Խորհրդարանի նախագահ դոկտ. Ղալիբաֆին եւ Դատական ուժի ատենապետ Այաթօլլահ Ռաիսիին եւ նախարարներին ու վարչակարգի այլ պաշտօնեաներին:

Սրբազան հայրը իր պատգամում իր, Ազգային Առաջնորդարանի, Պատգամաւորական ժողովի, Կրօնական եւ Թեմական Խորհուրդների, եւ հայ համայնքի կողմից շնորհաւորելով Ռամազան ամսւայ ծոմապահութիւնը, մաղթեց թագաժահրի շուտափոյթ վերացումն ու իրանի ժողովրդի սրտերի բիւրեղացումն եւ Աստծուն ու նաեւ զիրար մօտեցումը։ Սրբազան Հայրը երկրի առաջնորդին ուղղւած նամակում գնահատելով նրա բարենպաստ գործունէութիւնը Աստծուց առաւել իմաստութիւն հայցեց` որպէսզի Իրանում տիրի արդարութիւնն ու բարեկեցութիւնը։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ