ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Այսու յայտնում ենք Զէյթուն քաղաքամասի մեր ժողովրդի հաւատացեալ զաւակներին, որ յառաջիկայ շաբաթ 12 մարտ 2016-ին Սրբոյ Հօրն մերոյ Գրիգորի Լուսաւորչին, Յիշատակ չարչարանաց եւ մտանելոյն ի վիրապն տօնն է. այս տօնը համընկնում է համանուն եկեղեցու անւանակոչութեան տօնին:

Այս առիթով, շաբաթ 12 մարտ 2016-ին Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում մատուցւելու է եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ: Պատարագելու եւ քարոզելու է՝ ԳԵՐՇ. Տ. ՍԵՊՈՒՀ Ս. ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Սկիզբ ժամերգութեան                   ժամը 9:00-ին

Ս. եւ անմահ պատարագ                ժամը 10:00-ին

Քարոզ                                                ժամը 11:00-ին 

Յաւարտ ս. պատարագի տեղի է ունենալու հոգեհանգստեան յատուկ արարողութիւն եկեղեցու բարերար հանգուցեալ Գրիգոր Մելիքեանի եւ Մելիքեան գերդաստանի ննջեցեալների հոգիների խաղաղութեան համար: 

Սիրով հրաւիրում ենք մեր հաւատացեալ ժողովրդին, որ մասնակցեն յիշեալ հոգեպարար արարողութեանց եւ հաղորդւեն մեր հաւատոյ հօր՝ Ս. Գրիգոր Լուսաւորչի կեանքի խորհրդով: