ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՆԵՐԻ ՀԵՏ

Չորեքշաբթի` թւականիս մայիսի 26-ին, տեղի ունեցաւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի եւ Եկեղեցական խորհուրդների ատենապետների խորհրդակցական հանդիպումը: Հանդիպման սկզբում Թեմական խորհրդի ատենապետ՝ պրն. Նորայր Արամեանը շնորհակալութիւն յայտնելով ներկայներից իրենց մասնակցութեան համար, արծարծեց եկեղեցիներին վերաբերող մի շարք մտահոգութիւններ:

Օրակարգի ընթացքին քննարկւեցին եկեղեցիների տարիքի բերումով յառաջացած մաշւածքամարման, վերանորոգումների ու նիւթական բացի պատճառներն ու միեւնոյն ժամանակ առկայ խնդիրները։ Ապա վերոյիշեալ հարցերի հանգուցալուծման համար տեղի ունեցաւ համատեղ խորհրդածութիւն:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ