Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ Հիւսիսային Իրանահայութեան պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանը հանդիպեց համայնքիս երիտասարդների հետ

Պատգամաւոր պրն. Արա Շահվերդեանը իր գործունէութեան առաջին իսկ օրից աշխատել է հնարաւորինս իրեն ընձեռնած պետական հնարաւորութիւններով սատար հանդիսանալ հայ համայնքին: Այդ իսկ նպատակով յաճախակի հանդիպումներ է կազմակերպել համայնքում աշխատող միութիւնների, խորհուրդների, մասնագէտ անհատների, գործարարների եւ ալլ բնագաւառներում աշխատող անձնաւորութիւնների հետ: Այս անգամ Պատգամաւորը կարեւորելով երիտասարդութեան դերը ազգային, հոգեւոր ու մարդկային արժէքների պահպանման հարցում, յատուկ հրաւէր ուղղելով համայնքիս երիտասարդութեանը՝ յարմար առիթ ստեղծեց իրենց յուզող ու հետաքրքրող հարցերի շուրջ արտայայտւելու նպատակով:

Հանդիպումը կայացաւ երեքշաբթի՝ 2021 թւականի յունիսի 8-ին Հ.Մ. «Արարատ» Կազմակերպութեան շրջափակում, որին իրենց մասնակցութիւնը բերեցին շուրջ 40 յանձնառու երիտասարդներ: Հանդիպման սկզմում բացման խօսքից յետոյ Պատգամաւորը հակիրճ բացատրութիւններ փոխանցեց իր միամեայ գործունէութեան վերաբերեալ, ապա առիթ ընծայեց բոլոր ներկայներին բարձրաձայնելու իրենց հարցերն ու խնդիրները։ Ներկաները իսկ իրենց հերթին արտայայտւեցին յարմար աշխատանք գտնելու, երկրում որակեալ կրթութիւն ստանալու եւ վերջոյ երիտսարադին յուզող առօրեայ սոցիալ-տնտեսական եւ կենցաղային խնդիրների մասին, որից յետոյ տեղի ունեցաւ մտքերի փոխանակում եւ քննարկում։ Հանդիպումը անցկացւեց ջերմ եւ մտերմիկ մտնոլորտում:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ