Սրբազան Հայրը հանդիպեց Ս. Թարգմանչաց եկեղեցու ներկայացուցիչների հետ

2021 թւականի յունիսի 9-ի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը Ազգային առաջնորդարանի դահլիճում յատուկ նիստ ունեցաւ Թեհրանի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու քահանայից դասի ու եկեղեցական խորհրդի ներկայացուցիչների հետ: Սրբազան Հայրը նախ՝ մի անգամ եւս վշտակցեց նրանց հանգուցեալ Արժ․ Տ․ Կոմիտասի վաղաժամ վախճանման համար եւ նրանց թելադրեց համատեղ աշխատանքով իրենց առաքելութիւնը ի գործ դնեն ի սպաս ժողովրդի հոգեւոր աճման։

Առաջնորդ Սրբազան Հայրը լսեց նաեւ քահանաներին եւ եկեղեցական խորհրդին եւ նրանց փոխանցեց անհրաժեշտ լուսաբանութիւններ կապւած եկեղեցական արարողութեանց եւ քահանայ–եկեղեցական խորհուրդ յարաբերութեան, ապա հարկ եղածը թելադրեց հանգուցեալ Արժ․ Տ․ Կոմիտասի գրապահոցի մէջ ի պահ դրւած գոյքերի եւ այլ եկեղեցական սպասների մասին։ Սրբազան Հայրը վերջում քահանայ հայրերին փոխանցեց իւրաքանչիւրի ծուխերի սահամանները որպէսզի կարողանան իրենց հովական պարտականութիւնները լաւագոյն կերպով կատարեն:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ