Թեմակալ Առաջնորդի ներկայացուցչի մասնակցութիւնը «Կրօնական փոքրամասնութիւնների առաւելագոյն ներկայութիւնը նախագահական ընտրութիւններին» թեմայով համագումարին



Հինգշաբթի, 10 յունիս 2021 թւականին, Իրանի քաղդէացի կաթոլիկ եկեղեցու հրաւէրով, Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ․ Տ․ Սեպուհ Արք․ Սարգսեանի ներկայացուցիչ Արժ․ Գրիգորիս Քհնյ․ Ներսէսեանը, զրադաշտների մոգպետ՝ դոկտ․ Խորշիդեանը, Արեւելեան Ասորի եկեղեցու առաջնորդ Մար Ներսէյ Բենիամինը և Ասորի աւետարանական եկեղեցու վերպատւելի՝ Նինուս Մողադդաս Նիան, մասնակցեցին Իրանի նախագահական ընտրութիւններին առնչւող մամլոյ ասուլիսին։

Այս համագումարում Քահանայ հայրը Առաջնորդ Սրբազան Հօր ողջոյնի խօսքը ներկաներին փոխանցելուց յետոյ, անդրադառնալով օրւայ թեմային, և երկիրը մի մեծ ընտանիք համարելով, ակնարկեց այն իրողութեան, որ իւրաքնչիւր մեծ ընտանիք ժողովրդավարական կանոնորով ղեկավարելու համար կարիք ունի ընտրական մեթոդների:

Ապա անդրադառնալով Իրանում ժողովրդավարական կարգերի հաստատման պատմականին, յաւելեց «Իրանի արդարամիտ ժողովրդի ջանքերով, Սահմանադրական Յեղափոխութեան յաղթանակով երկիրն ունեցաւ իր Ազգային ժողովը: Այս հաստատութեան ամենակարևոր պտուղներից մէկը նաւթային արդիւնաբերութեան ազգայնացումն էր՝ որով կտրւեց օտաերկրացիների ձեռքը մեր երկրի գանձերից: Նա իր խօսքի միւս բաժնում ասաց․ «Իրանի իսլամական հանրապետութեան համակարգի հաստատմամաբ, երկրում հաստատւեցին նախագահական եւ իսլամական եւ բանիմացների խորհրդարանի ազատ ընտրութիւններ, եւ այդ ընտրութիւնների շնորհիւ երկիրը ունեցաւ յանձնառու նախագահներ, որոնք սուրբ պաշտպանութեան եւ տնտեսական շրջափակման ընթացքին իրենց խնամքին յանձնւած ժողովրդին ապահովութիւն շնորհեցին։ Արդ մենք որպէս քրիստոնեաներ ըստ Աւետարանական ուսմունքների պարտաւոր ենք կատարել մեր քաղաքացիական պարտականութիւնները՝ ի դիմաց ստացած ծառայութիւնների եւ իրաւունքների:

Վերջում կօնական փոքրամասնութիւնների ղեկավարներն ու ներկայացուցիչները միատեղ բանաձեւի ստորագրմամաբ Իրանի պատւավոր ժողովրդին, յատկապէս կրօնական փոքրամասնութիւններին հրաւիրեցին մասնակցել Իրանի Նախագահական ընտրութիւններին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ