ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Շաբաթ 02 Հոկտեմբերի 2021;
Տօն Քրիստոսի 72 աշակերտների

Երեքշաբթի 05 Հոկտեմբերի 2021;
Տօն՝ կուսանացն Թէղկիի,Վառվառայի եւ Պեղիգեայի

Շաբաթ 09 Հոկտեմբերի 2021;
Տօն թարգմանիչներ Սրբոցն՝ Մեսրոպի,Եղիշէի,Մովսէս Քերթողի,Դաւիթ Անյաղթի,Գրիգոր Նարեկացու եւ Ներսէս Կլայեցու

Երկուշաբթի 11 Հոկտեմբերի 2021;
Գիւտ նշխարաց Սրբոյն Գրիգորիսի Աղւանից կաթողիկոսի եւ Սրբոց հարցն՝Թաթլոյ,Վարոսի, եւ Թումասու,Անտոնի եւ կրօնիդեայ եւ եօթն խոտաճարակացն,որք յԻննակնեան վանսն կատարեցան։

Երեքշաբթի 12 Հոկտեմբերի 2021;
Տօն՝ Սրբոց առաքելոց Անանիայի,Մատաթիայի,Բառնաբայի, Փիլիպոսի,Յովհաննու, Շիղայի եւ Սիղւանոսի։

Հինգշաբթի 14 Հոկտեմբերի 2021;
Տօն Ս․ Դիոնիսիոս Արիապագացու,Տիմոթէոսի ու Տիտոս առաքեալների

Շաբաթ 16 Հոկտեմբերի 2021;
Տօն՝ Աւետարանչացն Մատթէոսի,Մարկոսի,Ղուկասի եւ Յովհաննէսի

Երկուշաբթի 18 Հոկտեմբերի 2021;
Սրբոցն Ղունկիանոսի հարիւրապետին որ հաւատաց ի խաչելութեանն Քրիստոսի եւ Յովսէփայ Աստւածահօրն եւ Յովսէփայ Արիմաթւացոյն եւ բարեկամին Քրիստոսի Ղազարու եւ Քերցն նորա՝ Մարթայի եւ Մարիամու

Կիրակի 24 Հոկտեմբերի 2021;
Կիրակի,Գիւտ Խաչ ՏՕՆ ԳԻՒՏ ԽԱՉԻ (Ք.Յ. 326 թւականին)

Ուրբաթ 29 Հոկտեմբերի 2021;
Տօն Յովհան Ոսկեբերանի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 22 Հոկտեմբերի 2021;
Պահք Գաղատացիներ 5.2-15։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 5.17-26։

Շաբաթ 23 Հոկտեմբերի 2021;
Տօն Սրբոց երկոտասանից վարդապետացն` Ռեթէոսի, Դիոնէսիոսի, Սեղբեստրոսի, Աթանասի, Կիւրղի Երուսաղէմացւոյն, Եփրեմի Խուրին Ասորւոյ, Բարսղի Կեսարացւոյն, Գրիգորի Նիւսացւոյն, Գրիգորի Աստուածաբանին, Եպիփանու Կիպրացւոյն, Յովհաննու Ոսկեբերանին և Կիւրղի Աղէքսանդրացւոյն

Կիրակի 24 Հոկտեմբերի 2021;
Է կիր. զկնի Ս. Խաչի: Գիւտ Ս. Խաչի Իմաստութիւն Սողոմոնի 14.1-8։ Եսայի 33.22-34.1։ Ա Կորնթացիներ 1.18-24։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 24.27-36։

Երկուշաբթի 25 Հոկտեմբերի 2021;
Սրբոցն Անաստասայ քահանային, Վարոսի, Թէոդորիտեայ եւ որդւոց նորա եւ որք ընդ նմա կատարեցան Առակներ 3.1-6։ Երեմիա 17.7-8։ Բ Տիմոթէոս 2.3-14։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 19.27-29։

Երեքշաբթի 26 Հոկտեմբերի 2021;
Տօն՝սրբոցն Հիպիրիքեանցն, որք ի Սամուսատ կատարեցան ԱՌԱԿՆԵՐ 12.8-13։ Եսայի 49.8-11։ Բ Կորնթացիներ 4.6-14։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 10.21-24։

Չորեքշաբթի 27 Հոկտեմբերի 2021;
Պահք։ Գաղատացիներ 5.16-26։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 7.36-48։

Հինգշաբթի 28 Հոկտեմբերի 2021;
Տօն՝ ՈՍրբոյն Յովհաննու Ոսկեբերան հայրապետին Եսայի 49.1-6։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 20.25-38։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 15.17-25։

Ուրբաթ 29 Հոկտեմբերի 2021;
Պահք։ ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐ 6.1-13։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 8.4-16։

Շաբաթ 30 Հոկտեմբերի 2021;
Տօն Յովհաննու Ոսկեբերանի Եսայի 49.1-6։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 20.25-38։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 15.17-25։

Կիրակի 31 Հոկտեմբերի 2021;
Ը կիրակի Սուրբ խաչի ԵՍԱՅԻ 22.15-24։ Եփեսացիներ 1.1-14։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 8.17-21։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ Հ.Մ. «ԱՐԱՐԱՏ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ 29-ՐԴ ՊԱՏԳԱՄԱՒՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԵԱՆ

Երէկ՝ երեկոյեան թւականիս յունիսի 16-ին, Հ.Մ. «Արարատ» Կազմակերպութեան մարզաւանի բացօթեայ տարածքում, Կազմակերպութեան հիմնով կատարւեց 29-րդ Պատգամաւորական ժողովի պաշտօնական բացումը, որին իր մասնակցութիւնը բերեց Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք Սարգսեանը, ընկերակցութեամբ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի անդամներ՝ պրն. Վահէ Թարոյեանի եւ տկն. Լինդա Ղահրամանեանի։

Միջոցառմանը ներկայ էին, ԻԻԽ Թեհրանի եւ Հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանը, «Ալիք» Հաստատութեան, քոյր միութիւնների եւ Կազմակերպութեան միութիւների ներայացուցիչները ու Կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան անդամները:

Հանդիսութիւնը բացւած համարւեց Կազմակերպութեան նախագահ՝ պրն. Հարմիկ Զովէլեանի բարեգալստեան խօսքով, որից յետոյ յիշեալը հակիրճ զեկոյց ներկայացրեց վարչութեան երկամեայ գործունէութիւնից: Ապա սփռւեց «Համազգային»-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Մկրտիչ Մկրտչեանի պատկերային պատգամը: Իրենց հերթին եւս ելոյթ ունեցան պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանն ու «Ալիք» Հաստատութեան ներկայացուցիչ՝ պրն. Դերենիկ Մելիքեանը:

Եզրափակիչ բաժնում Սրբազան Հայրը հանդէս գալով, հաստատեց այն իրողութիւնը, որ մարդկային կեանքի ամենից դժւար եւ փորձիչ ժամանակահատւածը այն է, երբ մարդ ստիպւած է դժւարութիւնների, տագնապների դէմ հանդիպման գտնւած, իր կեանքը առաջ տանել։ Նա յաւելեց, որ նեղութիւնների եւ տագնապների միջից անցնելով է, որ կերտւում է մարդու նկարագիրը։ Նա իր խօդքը շարունակելով ասաց, մենք անցնող վերջին տարիներին թէ եւ անցանք տագնապալից պահեր, բայց ոչ մի ժամանակ չտրւեցինք յուսահատութեան եւ յուսախաբութեան, այլ այդ բոլորը խթան հանդիսացան առաւել ջանքով առաջ տանել մեր աշխատանքները։ Ապա գնահատելով Հ.Մ. «Արարատ» Կազմակերպութեան կենտրոնական վարչութեանը, ասաց՝ հեճուկս վերջին տարւայ դժւարութիւններին, վերջինս արեց գերագոյնը, որ այս Նոյան Տապանին նմանւող հսկայ կառոյցը կարողանայ ալեկոծ ծովու վրայ առաջ գնալ, դէպի խաղաղ նաւահանգիստ։ Սրբազան հայրը նաեւ գնահատելով մեր համայնքի միւս միութիւններն ու եկեղեցիների աշխատանքը, որոնք նոյն վիճակին մատնւած լինելով հանդերձ, հաւատքով եւ նոյն ուժգնութեամբ իրենց աշխատանքով մեր ժողովրդի անւան մեծ պատիւ արձանագրեցին։
Ի վերջոյ Սրբազան հայրը իր խոր եւ անկեղծագոյն գնահատանքը յայտնեց Հ.Մ. «Արարատ» Կազմակերպութեան եւ կենտրոնական վարչութեան եւ բոլոր միութիւններին, դժւարին պայմաններում անկարելին կարելիին վերածելու ու անսայթաքօրէն այս կազմակերպութեան անիւը առաջ տանելու համար։

Սրբազան հայրը անդրադառնալով հայրենիքում կատաւող անսպասելի դէպքերն, ասաց՝ թէ եւ մենք փայփայում էինք այնպիսի ծրագրեր մեր նոր սերնդին ազգային ոգի եւ դաստիարակութիւն ներարկելու եւ ինչու չէ նաեւ հոգեւոր արժէքների իմացում, բայց այսօր մեզ անիրականելի է թւում։ Սրբազան հայրը իր խօսքում քստմնելի եւ դատապարտելի համարեց Էրդուղանի եւ Ալիեւի այցը Հայկական Շուշի եւ կեղծ ու անվաւեր յայտարարութիւններ համարեց ստորագրաւած պայմանագրերը։ Նա յոյս ներշնչելով ներկաներին յաւելեց, որ պիտի գայ այն օրը, որ հայ ժողովրդը միաւորւած պիտի տիրանայ իր Շուշիին, գօտեպնդւած իր հաւատքով եւ գորժելու պատրաստակամութեամբ։ Վերջում Սրբազան Հայրը իր օրհնութեան խօսքը փոխանցելով կազմակերպութեանը, յոյս յայտնեց Աստծոյ առաջնորդութեամբ Պատգամաւորական ժողովի ընթացքում պատւաբեր որոշմամբ եւ ծրագրերով նորանոր յաջողոիթիւններ արձանագրի ի պատիւ հայ ժողովրդի։ Հանդիսութիւնը աւարտւեց համեստ հիւրասիրութեամբ եւ մտերմիկ մթնոլորտում:

Հարկ է նշել միջոցառումը ուղղիղ եթերով հեռարձակւում էր Կազմակերպութեան ինստագրամային էջով:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 Լուսանկարիչ՝ Ադիս Իսաղուլեան

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com