ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐ ԵՒ ԻՐ ՊԱՏՒԻՐԱՐԿՈՒԹԵԱՆ ԱՅՑԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ

Ուրբաթ, թւականիս յունիսի 18-ի առաւօտեան Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք Սարգսեանը ընկերակցութեամբ ԻԻՀ Իսլ․ Խորհրդարանում Թեհրանի եւ Հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանի, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ․ Նորայր Արամեանի եւ Արժ․ Գրիգորիս Քհնյ․ Ներսէսեանի այցելեց հայոց դպրոցներում (Մարիամ Հաստատութիւն, Շանթ-Մարիամեան եւ Թունեան-Թովմասեան) հաստատւած Իրանի նախագահական, Թեհրանի աւագանու եւ բանիմացների խորհրդարանի ընտրական կենտրոններ։

Սրբազան Հայրը եւ ընկերակցող պատւիրարկութիւնը մօտիկից ականատես եղան տեղի ունեցող աշխատանքներին և գնահատեցին պաշտօնեաների աշխատնքն ու ժողովրդի կարգապահութեամբ մասնակցութիւնը. Հանդիպումների ընթացքին այցելուները ջերմօրէն հիւրընկալւեցին՝ ընտրական կենտրոնների, դպրոցների տնօրէնների, պահապան խորհրդի ներկայացուցիչների կողմից։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ