ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ


Այսու տեղեկացւում է, որ Թեհրանի հայոց թեմի Բարեխնամ առաջնորդ Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ Թեմական խորհրդի հովանաւորութեամբ՝ կեանքի է կոչւել մի յանձնախումբ, որը հաւաքագրում եւ ուսումնասիրում է՝

• Անցեալում եւ ներկայում տպագրւած եւ դպրոցներում դասաւանդւած հայերէն դասագրքերի հաւաքագրում (ցուցահանդէս կազմակերպելու նպատակով)
• Թեհրանի հայկական դպրոցների պատմութիւն (գրքի տեսքով)
• Իրանահայ ուսուցիչների կեանքի եւ դպրոցներում ծառայելու պատմութիւն (գրքի տեսքով)

Նիւթերի հաւաքագրման եւ ուսումնասիրութեան նպատակով դիմում ենք բոլոր այն անձանց, ովքեր ժամանակին եւ ներկայում նւազագոյնը հինգ տարի կանոնաւոր աշխատել են իբրեւ ուսուցիչ (տեսուչ, փոխտեսուչ, վերակացու...), կամ շփման մէջ են եղել հայկական դպրոցների եւ հայ ուսուցիչների հետ, իրենց արխիւներով եւ յուշերով աջակցեն մեզ:

Յաւելեալ տեղեկութիւնների եւ նիւթերի տրամադրման համար զանգահարել հետեւեալ հեռախօսահամարով կամ էլեկտրոնային փոստի հասցէով՝

Բջջ.՝ 0912-8153607
Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Արտասահմանեան թերթերին խնդրում ենք արտատպել յայտարարութիւնը:

ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ
19.6.2021