ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Շաբաթ 02 Հոկտեմբերի 2021;
Տօն Քրիստոսի 72 աշակերտների

Երեքշաբթի 05 Հոկտեմբերի 2021;
Տօն՝ կուսանացն Թէղկիի,Վառվառայի եւ Պեղիգեայի

Շաբաթ 09 Հոկտեմբերի 2021;
Տօն թարգմանիչներ Սրբոցն՝ Մեսրոպի,Եղիշէի,Մովսէս Քերթողի,Դաւիթ Անյաղթի,Գրիգոր Նարեկացու եւ Ներսէս Կլայեցու

Երկուշաբթի 11 Հոկտեմբերի 2021;
Գիւտ նշխարաց Սրբոյն Գրիգորիսի Աղւանից կաթողիկոսի եւ Սրբոց հարցն՝Թաթլոյ,Վարոսի, եւ Թումասու,Անտոնի եւ կրօնիդեայ եւ եօթն խոտաճարակացն,որք յԻննակնեան վանսն կատարեցան։

Երեքշաբթի 12 Հոկտեմբերի 2021;
Տօն՝ Սրբոց առաքելոց Անանիայի,Մատաթիայի,Բառնաբայի, Փիլիպոսի,Յովհաննու, Շիղայի եւ Սիղւանոսի։

Հինգշաբթի 14 Հոկտեմբերի 2021;
Տօն Ս․ Դիոնիսիոս Արիապագացու,Տիմոթէոսի ու Տիտոս առաքեալների

Շաբաթ 16 Հոկտեմբերի 2021;
Տօն՝ Աւետարանչացն Մատթէոսի,Մարկոսի,Ղուկասի եւ Յովհաննէսի

Երկուշաբթի 18 Հոկտեմբերի 2021;
Սրբոցն Ղունկիանոսի հարիւրապետին որ հաւատաց ի խաչելութեանն Քրիստոսի եւ Յովսէփայ Աստւածահօրն եւ Յովսէփայ Արիմաթւացոյն եւ բարեկամին Քրիստոսի Ղազարու եւ Քերցն նորա՝ Մարթայի եւ Մարիամու

Կիրակի 24 Հոկտեմբերի 2021;
Կիրակի,Գիւտ Խաչ ՏՕՆ ԳԻՒՏ ԽԱՉԻ (Ք.Յ. 326 թւականին)

Ուրբաթ 29 Հոկտեմբերի 2021;
Տօն Յովհան Ոսկեբերանի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 22 Հոկտեմբերի 2021;
Պահք Գաղատացիներ 5.2-15։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 5.17-26։

Շաբաթ 23 Հոկտեմբերի 2021;
Տօն Սրբոց երկոտասանից վարդապետացն` Ռեթէոսի, Դիոնէսիոսի, Սեղբեստրոսի, Աթանասի, Կիւրղի Երուսաղէմացւոյն, Եփրեմի Խուրին Ասորւոյ, Բարսղի Կեսարացւոյն, Գրիգորի Նիւսացւոյն, Գրիգորի Աստուածաբանին, Եպիփանու Կիպրացւոյն, Յովհաննու Ոսկեբերանին և Կիւրղի Աղէքսանդրացւոյն

Կիրակի 24 Հոկտեմբերի 2021;
Է կիր. զկնի Ս. Խաչի: Գիւտ Ս. Խաչի Իմաստութիւն Սողոմոնի 14.1-8։ Եսայի 33.22-34.1։ Ա Կորնթացիներ 1.18-24։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 24.27-36։

Երկուշաբթի 25 Հոկտեմբերի 2021;
Սրբոցն Անաստասայ քահանային, Վարոսի, Թէոդորիտեայ եւ որդւոց նորա եւ որք ընդ նմա կատարեցան Առակներ 3.1-6։ Երեմիա 17.7-8։ Բ Տիմոթէոս 2.3-14։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 19.27-29։

Երեքշաբթի 26 Հոկտեմբերի 2021;
Տօն՝սրբոցն Հիպիրիքեանցն, որք ի Սամուսատ կատարեցան ԱՌԱԿՆԵՐ 12.8-13։ Եսայի 49.8-11։ Բ Կորնթացիներ 4.6-14։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 10.21-24։

Չորեքշաբթի 27 Հոկտեմբերի 2021;
Պահք։ Գաղատացիներ 5.16-26։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 7.36-48։

Հինգշաբթի 28 Հոկտեմբերի 2021;
Տօն՝ ՈՍրբոյն Յովհաննու Ոսկեբերան հայրապետին Եսայի 49.1-6։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 20.25-38։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 15.17-25։

Ուրբաթ 29 Հոկտեմբերի 2021;
Պահք։ ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐ 6.1-13։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 8.4-16։

Շաբաթ 30 Հոկտեմբերի 2021;
Տօն Յովհաննու Ոսկեբերանի Եսայի 49.1-6։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 20.25-38։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 15.17-25։

Կիրակի 31 Հոկտեմբերի 2021;
Ը կիրակի Սուրբ խաչի ԵՍԱՅԻ 22.15-24։ Եփեսացիներ 1.1-14։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 8.17-21։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԵՒ ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԵԱՄԲ ԿԱՏԱՐՒԵՑ ԴՈՒԼԱԲ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄՒԱԾ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆԸ

Չորեքշաբթի, թւականիս յունիսի 23-ի առաւօտեան, Թեհրանի քաղաքապետարանի եւ քաղխորհրդի նախաձեռնութեամբ՝ Թեհրանի Դուլաբ քաղաքամասում տեղի ունեցաւ, Դուլաբ գերեզմանատների վերանորոգւած համատեղ հրապարակի բացման արարողոթիւնը։

Միջոցառմանը իր մասնակցութիւնն էր բերել Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը, ընկերակցութեամբ Թեհրանի Հայոց Թեմի Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ․ Նորայր Արամեանի եւ Իրանի Իսլամական Խորհրդարանում Թեհրանի եւ Հիւսիսային Իրանահայութեան պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանի, թեմական խորհրդի անդամներ պարոնայք՝ Ռաֆիկ Մելիքսէթեանի, Հայկազ Շիրւանեանի եւ Արամ Նովշադեանի ու զոյգ գերեզմանատների վարչութեան անդամների։

Հանդիսութեանը ներկայ էին նաեւ Արեւելեան Ասորի եկեղեցու Առաջնորդ՝ Եպիս․ Մար Ներսէյ Բէնիամինը եւ այլ ասորի ներկայացուցիչներ։

Հարկ է նշել, որ արարողութեանը որպէս հիւրընկալ ներկայ էին Թեհրանի քաղքաքապետ՝ դոկտ. Փիրուզ Հանաչին, Թեհրանի Քաղխորհրդի նախագահ՝ Հաշէմի Ռաֆսանջանին, Թեհրանի 14-րդ շրջանի քաղաքապետ՝ դոկտ. Մոսթաֆա Փուրը, Թեհրանի Բեհեշթ Զահրա կազմակերպութեան տնօրէն՝ դոկտ. Սայիդ Խալը, Թեհրանի քաղաքապետարանի քաղաքային ծառայութիւնների և կենսոլորտի պահպանման տեղակալ՝ ճրտգ. Մոջթաբա Եազդանին, Դուլաբի վերանորոգման նախագծի ներկայացնող՝ ճրտպ. Հաէրին, Բեհեշթ Զահրա կազմակերպութեան շինարարական աշխատանքների գործադիր տեղակալ՝ ճրտպ. Ֆաթեմին։

Թեհրանի Քաղաքապետ դոկտ․ Հանաչին, Աւագանու նախագահ՝ պրն․ Հաշէմի Ռաֆսանջանին իրենց հերթին գնահատելով կրօնական փոքրամասութիւնների ի մասնաւորի հայ համայնքի երկրում կատարած ներդրումները, կատարւածը նրանց կրած նեղութիւնների ու հաւատարմութեան դիմաց գոհունակութեան եւ շնորհակալութեան մի փոքր արարք համարեցին ու յոյս յայտնեցին Հայ, Ռուսական, Լեհական, Կաթոլիկ եւ Ֆրանսական պատմական գերեզմանատների զբօսաշրջիկային համալիրը, մի նոր դուռ պիտի բանայ դէպի նորանոր միջազգային յարաբերութիւններ։

Թեհրանի 14-րդ շրջանի քաղաքապետ՝ դոկտ. Մոսթաֆա Փուրը եւս մանրամասութեամբ զեկոյց ներկայացրեց նախագծի գործընթացի վերաբերեալ, ինչպէս նաեւ ծրագրի ընթացքին, քաղաքապետարանի կողմից պատրաստւած մի տեսհոլովակով ներկայացւեց Դուլաբի պատմութիւնն ու վերջին շրջանում կատարւած բարենորոգման աշխատանքները։

Առաջնորդ Սրբազան Հայրը եւս իր հերթին, իր գոհունակութեան խօսքը ուղղելով Համալիրի համահեղինակներին, քաղաքապետին եւ նրան ընկերակցող աշխատախմբին, մատնանշեց այն իրողութեան, որ այս վայրը դեռեւս մի քանի ամիսներ առաջ ահաւոր եւ անբարենպաստ վիճակի մէջ էր, բայց քաղաքապետարանի եւ Թեհրանի աւագանու, 14-րդ շրջանի գործադիր եւ մշակութային, կենսոլորդային բաժնի ու Բեհեշտէ Զահարա կազմակերպութեան աշխատակիցների, Թեհրանի Հայոց Թեմի Թեմական խորհդի, այդ վայրը վերածւեց գնահատելի համալիրի, որի համար կարելի է յայատնել մեր ներքին հիացումնքն ու գնահատանքը։

Սրբազան հայրը, իր խօսքի այլ բաժնում յաեւելեց․ «Սա վկայութիւնն է այն ճշմարտութեան, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը պատմութեան ամենավաղ շրջաններից սկսեալ եղել է եւ է տարբեր կրօնների համատեղ կեցութեան եւ գոյակցութեան օրրան։

Երկրորդ, իրագործած այս աշխատանքը մեր գիտակցութեան մէջ ամրապնդում է այն, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնում խտրականութիւն չկայ, բոլոր քաղաքացիները օրէնքի առաջ հաւասար են, առաւել ոչ իսլամ փոքրամասնութիւնների քաղաքացիական եւ կրօնական իրենց իրաւունքները պաշտպանւած են։

Երրորդ, Դուլաբի գերեզմանատան այս բարեզարդումը անկասկած քրիստոնեայ-իսլամ երկխօսութեան մեծապէս նպաստող երեւոյթ է։ Ես գիտեմ, որ Իրանը իր հոգեւոր առաջնորդ՝ Այաթոլլահ Ալի Խամենէիի իմաստուն ղեկավարութեամբ կրօնների եւ քաղաքակրթութիւնների երկխօսութեան կենտրոն է դարձել»։

Սրբազան Հօր խօսքից յետոյ արտայայտւեց նաեւ պրն․Արա Շահվերդեանը։
Ծրագրի աւարտին Սրբազան Հայրը, պատւիրակութեան ընկերակցութեամբ այցելեց հայոց հին գերեզմանատունը։

Ստորեւ ներկայացնում ենք ամբողջութեամբ Սրբազան Հօր ըստ առիթի պատգամը.

Մեծարգոյ պրն. քաղաքապետ,
Յարգարժան պետական այրեր եւ շատ սիրելի հայրենակիցներ,

Ջերմօրէն ողջունում եմ ձեզ յանուն մեծ եւ միակ Աստծուն, որին բոլորս պաշտում ենք եւ իմ խոր գոհունակութիւնն եմ յայտնում այսօրւայ այս բացառիկ եւ իւրայատուկ առիթի համար. մի առիթ, որ ե՛ւ իւրայատուկ է ե՛ւ մեծապէս իմաստալից։
Գտնւում ենք մի վայրում, որտեղ թաղւած են իրանեան մեր հայրենիքի համար իրենց ողջ կեանքը նւիրաբերած անձինք, իրենց գործով, արհեստով եւ ծառայութեամբ։

Այս առիթով ուզում եմ նախ կարեւորութեամբ նշել, որ այս վայրը դեռեւս մի քանի ամիսներ առաջ ահաւոր վիճակի մէջ էր, չոր խոտի, մացառների մէջ կորսւած էր եւ կիսաւէր։ Նա որ տեսած էր նախկին վիճակը եւ այժմ կանգնած է այստեղ վստահաբար միայն հիացումի եւ գնահատանքի զգացումով կը նայի այս բոլորին եւ միւս կողմից Աստծուն փառք տալու առիթ է ունենում։

Պետական այրերի աչալրջութիւնն ու մեծն Թեհրանի քաղաքապետ՝ դոկտ. Փիրուզ Հանաչիի, 14-րդ շրջանի քաղաքապետ՝ դոկտ. Մոսթաֆա Փուրի, Թեհրանի Իսլամական քաղխորհրդի անդամ եւ քաղխորհրդի մշակութային յանձնաժողովի նախագահ՝ դոկտ. Մոհամադ Ջաւադ Հաղշնասի, Թեհրանի նահանգային խորհրդի նախագահ եւ Թեհրանի Իսլամական քաղխորհրդի անդամ՝ դոկտ. Էլհամ Ֆախարի, Թեհրանի Բեհեշթ Զահրա կազմակերպութեան տնօրէն՝ դոկտ. Սայիդ Խալի, Թեհրանի քաղաքապետարանի քաղաքային ծառայութիւնների և կենսոլորտի պահպանման տեղակալ՝ ճրտգ. Մոջթաբա Եազդանի, Դուլաբի վերանորոգման նախագծի ներկայացնող՝ ճրտպ. Հաէրիի, Բեհեշթ Զահրա կազմակերպութեան շինարարական աշխատանքների գործադիր տեղակալ եւ իրենց անմիջական գործակիցների գերագոյն սիրոյ եւ յարգանքի որպէս արտայայտութիւն գերեզմանատների այս շրջանը դարձրին զբօսաշրջութեան եւ հպարտութեան վայր։

Սա՛ սիրելիներ վկայութիւնն է այն ճշմարտութեան, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը պատմութեան ամենավաղ շրջաններից սկսեալ եղել է եւ է տարբեր կրօնների համատեղ կեցութեան եւ գոյակցութեան օրրան։
Երկրորդ, իրագործած այս աշխատանքը մեր գիտակցութեան մէջ ամրապնդում է այն, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնում խտրականութիւն չկայ, բոլոր քաղաքացիները օրէնքի առաջ հաւասար են, առաւել ոչ իսլամ փոքրամասնութիւնների քաղաքացիական եւ կրօնական իրենց իրաւունքները պաշտպանւած են։

Երրորդ, Դուլաբի գերեզմանատան այս բարեզարդումը անկասկած քրիստոնեայ-իսլամ երկխօսութեան մեծապէս նպաստող երեւոյթ է։ Ես գիտեմ, որ Իրանը իր հոգեւոր առաջնորդ՝ Այաթոլլահ Ալի Խամենէիի իմաստուն ղեկավարութեամբ կրօնների եւ քաղաքակրթութիւնների երկխօսութեան կենտրոն է դարձել։
Եւ վերջապէս այս ձեռնարկը վկայութիւնն է նաեւ այն իրականութեան, որ մենք մեր մեռելները չենք մոռանար, միշտ յիշում ենք եւ աղօթում նրանց հոգիի խաղաղութեան համար։ Մեր եկեղեցու հայրերից մին ասել է «Ազգի մը ներշնչման ու զօրութեան աղբիւրը իր մեռելներն են եւ անշուշտ իր նահատակները։ Աստւածաշունչ մատեանն ու Սուրբ Ղորանը վկայում են վերոյիշեալ հաստատումին, չկարծենք որ նրանք որ Աստծու ճանապարհին մեռել են, մահացած են, ո՛չ նրանք կենդանի եւ իրենց Աստծու ներկայութիւնն են վայելում։
وَلَا تَحْسَبَنَّ الَّذِينَ قُتِلُوا فِي سَبِيلِ اللَّهِ أَمْوَاتًا ۚ بَلْ أَحْيَاءٌ عِندَ رَبِّهِمْ يُرْزَقُونَ

Վերջապէս կ՛ուզեմ նաեւ մեր գնահատանքը յայտնել մեր սիրելի պրն. Ռաֆիկ Մելիքսեթեանին, որ ես գիտեմ որքան աշխատանք տարաւ այս օրը վայելելու համար. օր է պատահել, որ երեք չորս անգամ այստեղ է եկել ձմռան ցուրտին, ամռան տաքին եւ քորոնա համաճարակի ընթացքին։
Շնորհակալութիւն ձեր բոլորին եւ ձեզանից իւրաքանչիւրին, որ այս գործի մէջ ձեր աշխատանքի բաժինը ներդրեցիք եւ մեզի այս օրւայ այս հաճելի պահը շնորհեցիք։

Աստւած օրհնէ ձեզ, օրհնէ մեր իրանեան հայրենիքը եւ օրհնէ մանաւանդ հայ-իրանեան դարաւոր բարեկամութիւնը։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
23 Յունիս 2021
Թեհրան

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com