ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐԸ ԸՆԴՈՒՆԵՑ ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՏԵՆԱՊԵՏԻՆ

Հինգշաբթի, 24 յունիս 2021 թ.-ի կէսօրին, Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանին:

Հանդիպումը առիթ եղաւ խօսելու յառաջիկայում տեղի ունեցող 17-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի գործընթացի մասին: Հանդիպման ընթացքին արծարծւեց նաեւ խորհրդակցութիւններ յառաջիկայում կայացող ընտրութիւնների անմիջական տնօրինումների եւ ընտրական յանձնախմբի վերաբերեալ:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ