Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի հրաւէր

Այսու յարգոյ պատգամաւորներին հրաւիրում ենք մասնակցելու Պատգամաւորական ժողովին՝ թւականիս երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի եւ շաբաթ յուլիսի 13-ին, 14-ին, 15-ին եւ 17-ին, երեկոյեան ժամը 6:00-ին, «Արարատ» մարզաւանում:

Թեմական խորհրդի եւ Հաշւեքննիչ մարմնի ընտրութիւնները կայանալու են շաբաթ, յուլիսի 17-ին, երեկոյեան ժամը 6:00-ին:

Օրակարգ
1- Ժողովի բացում
2- Քւէախոյզ յանձնախմբի ընտրութիւն
3- Թեմական խորհրդի բարոյական, նիւթական գործունէութեան զեկոյց եւ հրաժարում
4- Հաշւեքննիչ մարմնի զեկոյց եւ հրաժարում
5- Թեմական խորհրդի բարոյական, նիւթական եւ Հաշւեքննիչ մարմնի գործունէութեան քննարկում եւ հաստատում
6- Առաջարկների քննարկում եւ հաստատում
7- 1400 թւականի մէկամեայ տարեշըրջանի նախահաշւի քննարկում եւ հաստատում
8- Թեմական խորհրդի եւ Հաշւեքննիչ մարմնի ընտրութիւն
9- Քւէների հաշւարկում եւ արդիւնքի յայտարարութիւն
10- Ժողովի փակում

Թ. Հ. Թ. ՊԱՏԳԱՄԱՒՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԴԻՒԱՆ