ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

«Ա.Մանուկեան» Ազգ. Թանգարանը Աւանդական արւեստի գիտահետազօտական հաստատութեան համագործակցութեամբ կազմակերպել է՝ «ԻՐԱՆԱՀԱՅ ԱՐԾԱԹԱԳՈՐԾ ՎԱՐՊԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ», որը կայանալու է թւականիս սեպտեմբերի 5-ին, Հաստատութեան կենտրոնատեղիում։

Ուստի համայնքիս բոլոր հայ արծաթագործ վարպետներին հնարաւորութիւն է տրւում ցանկութեան դէպքում ցուցադրելու համար ներկայացնել իրենց աշխատանքները:

Գրանցման եւ լրացուցիչ տեղեկութիւններ ստանալու համար մինչեւ թւականիս օգոստոսի 12-ը՝ ի բացառեալ երկուշաբթի օրւան կարող էք ժամը 9։00-ից 17։00-ը զանգահարել «Ա.Մանուկեան» թանգարանի գրասենեակ հետեւեալ հեռախօսահամարով՝ 66760879

«Ա.Մանուկեան» Թանգարան