ԱՍԻԱՅԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԱՌ ՑԱՆՑ ԺՈՂՈՎԸ

Օգոստոսի 9-10 2021-ին Ասիայի Եկեղեցիների Խորհուրդի Գործադիր Վարչութիւնը ունեցաւ առ ցանց հերթական իր ժողովը խորհուրդի անդամ եկեղեցիների ներկայացուցիչների մասնակցութեամբ։ Ժողովին մասնակցեց նաեւ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան որպէս մնայուն անդամ Գործադիր Վարչութեան։

Ժողովը իր աշխատանքները սկսեց յատուկ աղօթքով։ Ասիայի Եկեղեցիների Խորհրդի ընդհանուր քարտուղարը ժողովականներին յայտնեց որ քւորում կայ հետեւաբար ժողովը օրինաւոր ընթացքի մէջ է. այնուհետ ընդհանուր քարտուղարը ներկայացրեց իր տեղեկագիրը, որից յետոյ խորհրդի գանձապահը իր կարգին ներկայացրեց իր նիւթականի զեկոյցը. տեղեկագիրների ներկայացումից յետոյ ժողովականները հանգամանօրէն քննեցին տեղեկագրները եւ ժողովականների հարցերին եղան լուսաբանիչ բացատրութիւններ։ Ուշադրութեան արժանի կէտ էր ընդհանուր քարտուղարութեան, համաճարակի այս օրերին, տարւած գնահատելի աշխատանքն ու առ ցանց խորհրդակցութիւններն ու դասընթացքը։

Ժողովի երկրորդ կարեւոր օրակարգը յաջորդ ընդհանուր համաժողովի տեղն ու թւականի ճշդումն էր։ Ընդհանուր քարտուղար Դկ. Մատթիւ Ժորժը լուսաբանիչ բացատրութիւններ տւաւ մինչ այդ կատարւած աշխատանքների եւ յարաբերութիւնների մասին։ Ժողովականները երկարօրէն քննեցին ժողովի վայրի ու թւականի հարցը, ի վերջոյ համախոհութեամբ որոշւեց ժողովը գումարել Ինտոնէզիոյ մէջ, իսկ թւականը՝ նկատի ունենալով քորոնա համաճարակի անկանխատեսելի ալիքների բռնկումը ժողովականները թելադրեցին ընդհանուր քարտուղարութեան որ թւականը ճշդւի ոչ աւելի ուշ քան 2023 տարւայ կէսը։

Երկու օրերի վրայ տարածւած օրակարգի սպառումով ժողովը իր աշխատանքները աւարտեց Օգոստոսի 10-ին յետ միջօրէի ժամը 5-ին Բանքոքի ժամով, գոհունակութեան աղօթքով։

ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊ