Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՎԵՐԱՓՈԽՄԱՆ Ս. ԱՍՏՒԱԾԱԾՆԻ ԵՒ ԽԱՂՈՂՕՐՀՆԷՔԻ ՏՕՆԸ ԹԵՀՐԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Այս տարի ցաւօք՝ նկատի ունենալով երկրում տիրող համաճարակային ահաւոր իրավիճակը եւ կորոնավիրուսից վարակւածների ու մահւան աճի արձանագրումը, կիրակի 15 օգոստոս 2021 թ.-ին Վերափոխման Ս. Աստւածածնի եւ խաղողօրհնէքի արարողութիւնը կատարւեց Թեհրանի եկեղեցիներում դռնփակ կարգով։ Սուրբ Սարգիս Մայր եկեղեցում կրօնական արարողութեանը նախագահում էր Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը։ Արարարողութիւնը առցանց սփռւեց եկեղեցիների ինստագրամային էջով։Արարողութեանը ներկայ էր Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանը ու ստւարաթիւ հաւատացեալներ:

Առաջնորդ Սրբազան Հայրը յընթացս քարոզի յիշելով Աստւածածնի վերափոխման տօնը, որպէս համաքրիստոնէական տօն, ասաց․ «Այսօր Հայոց Առաքելական եկեղեցին աշխարհի միւս եկեղեցիների հետ միասին ոգեկոչում է Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի Վերափոխման տօնը։ Սրբազան Հայրը շարունակելով իր խօսքը անդրադառնալով Սուրբ Կոյսի դիրքին եւ դերին, որպէս միջոց Քրիստոսի աշխարհ գալստեան՝ արժանացել է եօթը տօներով ոգեկոչման պատւին։ Նա յաւելեց՝ որ նա եկեղեցւոյ պատմութեան մէջ անկիւնադարձային եւ ճակատագրական դեր է ունեցել եւ դեռ ունի, որպէս հաւատքի եւ աղօթքի ռահվիրա։ Ապա Սրբազան Հայրը Աստւածամօրը դասեց Աստծու խոնարհ աղախինը, որը իր ազգականից «Օրհնեալս ես դու կանանց մէջ եւ օրհնեալ է քո որովայնի պտողը» օրհնութիւնը լսելով հանդերձ ամենայն խոնարհութեամբ «Մեծացուսցէ» իր աղօթքով ամէն փառքը վերագրեց Տիրոջ, ով իր աղախնոյն խոնարհութեանը նայելով, նրա միջոցով մեծ գործեր էր կատարել։

Սրբազան Հայրը բնութագրելով Աստւածամօրը, շեշտակիօրէն ակնարկելով նրան, յաւելեց՝ որ Մարիամը թէ եւ արժանացաւ «Աստւածամայր» կոչման, բայց խոնարհաբար այցելեց իր մօրաքրոջը՝ Եղիսաբէթին, որի որդին Յովհաննէս Մկրտիչը, իր Որդու՝ Քրիստոսի ճանապարհ պատրաստողը պիտի լինէր, ու այսպէս արժանացաւ օրհնութեան։

Առաջնորդ Սրբազան Հայրը իր խօսքի երկրորդ բաժնում արտայայտւելով Սուրբ կոյսի մասին ասաց՝ որ եկեղեցին Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնին երկնքի եւ երկրի միջեւ միջնորդ եւ կամուրջ համարում, քանի որ Նա էր որ ընդունեց Աստծու Խօսքը՝ իր մէջ եւ որպէս Աստծու աղախինը կատարեց Աստծու կամքը, իրապէս ապաւինելով Տիրոջը, այդ իսկ պատճառով նրա երկինք փոխադրման տօնը, որպէս տաղաւար տօն, մէկ շաբաթւայ վրայ տարածւած, տօնւում է աղօթքներով եւ Ս․ Ներսէս Շնորհալու կողմից յօրինւած հոգեզմայլ շարականներով։
Սրբազան հայրը շարունակելով իր խօսքը Սուրբ Կոյսին յանձնառու հաւատացեալ կոչեց, քանի որ հաւատաց այն բոլոր խոստումներին, որ իրեն տւրեց հրեշտակի կողմից․ հաւատաց որ իրեն ասւած այդ բոլոր խօսքերը պիտի կատարւեն։

Նա ապա Աստւածամօրը Աստծու Խօսքին սիրողների խորհրդնիշը համարելով, ասաց՝ որ նա իր կեանքի ամբողջ ընթացքում սիրեց իր Միածին Որդուն, հետեւեց նրան եւ հաւատաց Նրան որպէս Մեսիա: Նա այդ սիրով կրեց ամէն տեսակ տառապանք եւ նեղութիւն, մանաւանդ երբ իր զաւակի չարչարանքի ու խաչեկութեան կենդանի վկան եղաւ։ Նա սիրելով իր Որդուն, սիրեց ամբողջ մարդկութեանը եւ եկեղեցու Հայրերի կողմից դասւեց, որպէս մայր ողջ մարդկութեան։

Սրբուհին, որպէս միշտ կոյս որպէս անբասիր մայր Քրիստոսի՝ դաձաւ մայրութեան խորհրդանիշ, եւ այսօր ամէն անգամ Սուրբ Խորանին դրւած պատկերով մենք այսօր լիցքաւորւում ենք նրա սիրով, յոյսով, հաւատքով եւ նւիրւածութեամբ։

Սրբազան Հայրը իր խօսքի վերջում անդրադառնալով Խաղողի օրհնութեան, հաստատեց այն իրողութիւնը, որ այս արարողութեամբ Աստւածային զօրութիւնը միախառնւելով որթի բերքին, սպառողներին պարգեւոմ է մեղքերի թողութիւն եւ հոգու եւ մարմնի բժշկութիւն։
Վերջում կատարւեց խաղողի օրհնութեան կարգ։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 19 Ապրիլի 2024;
Ի օր Յինանց

Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ