ՎՇՏԱԿՑՈՒԹԻՒՆ

Խորը վշտով համակւած գուժում ենք՝ Եղիշ Գալստեանի ցաւալի մահը, որը տեղի ունեցաւ այսօր առաւօտեան՝ օգոստոսի 19-ին Երեւանում: Հանգուցեալը եղել է իրանահայ ազգային-հասարակական գործիչ, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի տարբեր շրջանների անդամ, Հ.Մ. «Սիփան» միութեան հիմնադիրներից՝ եւ նոյն միութեան տարիների նախագահ։
Թող Աստւած լուսեղէն յարկերում բնակեցնի նրան եւ Ս. հոգու մխիթարութիւնը պարգեւի իր հարազատներին:

Այսու անձնապէս եւ յանուն մեր Պատգամաւորական Ժողովի, Կրօնական, Թեմական Խորհուրդների, Հաշւեքննիչ մարմնի եւ ողջ ժողովականութեան խորազգաց ցաւակցութիւնն ենք յայտնում տկն. Սալբինէ եւ պրն. Զարեհ Գալստեաններին, Գալստեան եւ Աբրահամեան ընտանիքներին եւ միւս բոլոր հարազատներին իրենց կրած ծանր ու անփոխարինելի կորստի՝ ԵՂԻՇ ԳԱԼՍՏԵԱՆ-Ի ցաւալի մահւան առթիւ:
Աղօթում եւ մաղթում ենք որ Աստւած իր լոյսերի մէջ հանգչեցնի նորոգ հանգուցեալի հոգին եւ իր հարազատներին Ս. հոգւոյն մխիթարութիւնը պարգեւի:

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ