ԱԶԳԱՅԻՆ-ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ԵՂԻՇ ԳԱԼՍՏԵԱՆԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ

Ցաւով յայտնում ենք, ազգային մեր կառոյցներում երկար տարիների վաստակ ունեցող ազնիւ, բարեսէր եւ հայրենասէր սիրելի Եղիշ Գալստեանի մահը: Եղիշին ճանաչել եմ առաջին անգամ 1990 թ.-ի յունւարին երբ Մեծի Տանն Կիլիկիոյ Երանաշնորհ Գարեգին երկրորդ Կաթողիկոսի հետ Թեհրան այցելեցի, շատ հետաքրքրական կերպով առաջին օրւանից սկսեալ իրար կապւեցինք փոխադարձ համակրանքով, այնուհետ երբ որպէս առաջնորդ Թեհրան փոխադրւեցի նրան ճանաչեցի որպէս ժողովական եւ ազգային հասարակական գործիչ:

Իր ստանձնած պարտականութիւնների մէջ պարտաճանաչօրէն հետեւողական էր, իր ստանձնած պարտականութեան իրագործման ի խնդիր:
Լաւ ընկեր էր ու ազգասէր, բոլոր նրան ճանաչողները վկայում են, որ իր մօտ հայրենասիրական եւ ազգասիրական զգացումները անարատ էին եւ անկեղծ: Ես միշտ գնահատել եմ

Եղիշին որպէս նաեւ ազնիւ մարդ եւ անկեղծ ընկեր: Հաւատարիմ էր իր գաղափարական աշխարհին եւ իր հայրենիքին: Այս տխուր առիթով վշտակցում ենք իր տղային, դստեր, քրոջ, եղբօր եւ բոլոր հարազատներին:

Հաւատում եմ, որ Եղիշը իր բարի յարաբերական կեանքով շատերի յիշողութեան մէջ երկարօրէն մնալու է: Իր բարեմասնութիւնների համար էր, որ խնդրահատոյց եղայ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ հայրապետին որպէսզի իրեն շնորհ էր «Կիլիկեան ասպետ»-ի կարգի շքանշանի:
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
22.8.2021