ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ

Վերջին օրերի ընթացքում Կրթադաստիարակչութեան ընդհանուր կենտրոնի եւ Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի հետեւողական աշխատանքների շնորհիւ պատւաստւել են Ազգային դպրոցներում աշխատող՝ ուսուցչական կազմերն ու պաշտօնէութիւնը եւ այս ընթացքը կը շարունակւի մինչեւ կառոյցիս բոլոր աշխատակազմերի պատւաստումը:

Հարկ է նշել պրն. Արա Շահվերդեանը եւս որպէս Ի.Ի. խորհրդարանում Թեհրանի եւ Հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր, իր պետական հնարաւորութիւններով կազմակերպեց առողջապահական ու հոգեւոր ոլորտներում աշխատող անձանց պատւաստման գործընթացը:

Այդ իսկ նպատակով վերջին ամիսների ընթացքում պատւաստւեցին «Ակունք» կենտրոնի մարմնամտային խանգարումներ ունեցող սանները իրենց ընտանիքներով, ուսուցչական կազմը եւ Ազգային «Ա. Աւետիսեան» բուժարանի անձնակազմը ու նաեւ քահանայից դասը: Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կողմից մեր երախտագիտութիւնն ենք, յայտնում սիրելի պատգամաւորին, ցանկանալով նրան քաջառողջութիւն, ոյժ եւ կորով եւ բեղուն գործունէութիւն:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ