ՏՕՆԵՐ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 16 Սեպտեմբերի 2021;
Տօն է Ս. Եկեղեցւոյ

Ուրբաթ 17 Սեպտեմբերի 2021;
Տօն է Ս. Խաչի

Շաբաթ 18 Սեպտեմբերի 2021;
Տօն է Ս. Խաչի

Կիրակի 19 Սեպտեմբերի 2021;
Բ կիր. զկնի Ս. Խաչի

Երկուշաբթի 20 Սեպտեմբերի 2021;
Պահք:Տօն՝ Սրբոցն Մամասայ, Փիլիկտիմոնի եւ Սիմէօնի Սիւնակեցւոյն

Երեքշաբթի 21 Սեպտեմբերի 2021;
Պահք

Չորեքշաբթի 22 Սեպտեմբերի 2021;
Պահք

Հինգշաբթի 23 Սեպտեմբերի 2021;
Պահք

Ուրբաթ 24 Սեպտեմբերի 2021;
Պահք

Շաբաթ 25 Սեպտեմբերի 2021;
Տօն՝ Սրբոցն Գէորգայ զօրավարին, Ադոկտոսի եւ Ռոմանոսի երգեցողին

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԹԵՄԻՍ ԲԱՐԵԽՆԱՄ ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐԸ ԱՅՑԵԼԵՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՒԱՏԱՐՄԱԳՐՒԱԾ ԻԻՀ ԴԵՍՊԱՆԱՏՈՒԹԻՒՆ

Երկուշաբթի, 30 օգոստոս 2021 թւականի կէսօրին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը ընկերակցութեամբ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանի բարեկամական եւ քաղաքավարական այցելութիւն ունեցաւ ՀՀ-ում հաւատարմագրւած ԻԻՀ դեսպանութիւն եւ հանդիպեց դեսպան՝ պրն. Աբբաս Բադախշան Զոհուրիին:

Պրն. Դեսպանը ջերմօրէն ողջունեց Սրբազան Հօր եւ իր ընկերակցին եւ այնուհետ Սրբազան Հայրը իր ուրախութիւնը յայտնեց դեսպանատուն այցելելու եւ դեսպանին հանդիպելու համար, որովհետեւ ըստ վերջինիս դեսպանութիւնը մեր տունն է համարւում:
Այնուհետ Սրբազան Հայրը կարեւորութեամբ խօսեց հայ-իրանական յարաբերութիւնների մասին մասնաւորելով յատկապէս մշակութային յարաբերութիւնները եւ հայութեան բերած ներդրումը, ընդհանրապէս իրանեան արւեստին:

Պրն. Դեսպանը շնորհակալութիւն յայտնեց Սրբազան Հօրը եւ ինքը եւս իր կարգին կարեւորեց երկու ժողովուրդների բարեկամական յարաբերութիւնը:

Պրն. Արամեանը նաեւ իր կարգին իր գոհունակութիւնը յայտնեց, որ գտնւում է դեսպանատնում եւ կարեւորեց պրն. Դեսպանի աշխոյժ գործունէութիւնը Հայաստանում:
Սրբազան Հայրը անդրադառնալով տարածաշրջանային իրադարձութիւններին, շեշտեց կարեւորութիւնը Իրանի դերակատարութեան, եւ յայտնեց Իրնաը իր հզօրութեամբ ինչու չէ նաեւ քաղաքակրթական իր բարձր մակարդակով կարող է մեծ դեր ունենալ տարածաշրջանի խաղաղութեան կառուցողական գործի մէջ:

Աւելի քան մէկ ժամ տեւող հանդիպումը անցաւ շատ մտերմիկ եւ անկեղծ մթնոլորտում:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com