Աշակերտական Ֆուտբոլի Խաղեր «Նայիրի-Սողոմոնեան» Դպրոցում

«Նայիրի-Սողոմոնեան» տղ. միջնակարգ դպրոցի փոխտեսչութեան նախաձեռնութեամբ, կիրակի փետրւարի 28-ին տեղի ունեցաւ աշակերտական ֆուտբոլի խաղերի բացումը:

Բացման ծրագրում հրաւիրւել էին Հայոց Ազգային «Նայիրի» տարրական տղայոց դպրոցի տեսուչը, նոյն դպրոցի ֆուտբոլի խումբը և 6-րդ դասարանի աշակերտները:  Ծրագրում յատուկ հրաւէրով ներկայ էր նաև «Ա. Սողոմոնեան» դպրոցի տարիների փոխտեսուչ՝ պրն. Վրէժ Աբգարեանը: 

Դպրոցի աշակերտների խանդավառ մթնոլորտում նախ ողջոյնի խօսք ասաց «Նայիրի-Սողոմոնեան» դպրոցի տեսուչ՝ պրն. Բահիրային, ապա արտայայտւեց «Նայիրի» տարրական տղայոց դպրոցի տեսուչ՝ պրն. Աբուին, որը իր խօսքում տեղեկացրեց, որ «Նայիրի» տարր. դպրոցի բասկետբոլի խումբը, որը նախօրօք առաջին տեղն էր գրաւել 8-րդ շրջանում, յաջողել է շահել նաև Թեհրանի առաջնութիւնը և անցել երկրի առաջնութեան խաղերին: 

Այս ուրախ լուրից յետոյ խօսքը տրւեց պրն. Վրէժին, որը ողջունելով աշակերտներին և հիւրերին, իր խնդակցութիւնը յայտնեց դպրոցում ներկայ գտնւելու համար և յաջողութիւն մաղթեց բոլորին: 

Այս արտայայտութիւններց յետոյ, «Նայիրի» տարր. և «Նայիրի-Սողոմոնեան» դպրոցների ծնողական խորհուրդների ներկայութեամբ և ողջ աշակերտութեան քաջալերանքի ներքոյ, տեղի ունեցաւ մրցութիւնների բացման խաղը, 6-րդ տարրականի և միջնակարգի 7-երորդ աշակերտների ֆուտբոլի խմբերի միջև:  Խաղն ընթանում էր հաւասար պայմաններում, երկու խմբերն էլ ունեցան մի քանի առիթներ գօլի հասնելու համար, սակայն միայն մէկ անգամ 7-երորդներին յաջողւեց նշանակել յաղթական գօլը:  «Նայիրի» տարրականի տղաները թէպէտ զիջեցին, սակայն իրենց սահուն խաղով փաստեցին որ փայլուն ապագայ է սպասում նրանց: 

Սոյն խաղերին մասնակցում են 6 խմբեր և երկու շաբաթ մրցելու են առաջնութիւնը շահելու համար: