Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



«Արտակ Մանուկեան» թանգարանի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչները՝ «Ալիք»-ում

Ալիս Շահմուրադեան. «Ալիք»-ը մշտապէս եղել է մեր ընտանիքների սպասւած հիւրը»

«Ալիք» օրաթերթի համար այս տարին յոբելեանական է՝ օրաթերթս թեւակոխել է իր հիմնադրման 90-ամեակը:

Ի հարկէ, տարեթւի ակնառու գոյութիւնը ինչպէս նախկինում պատշաճ հանդիսութիւններով եւ իրադարձութիւններով կը նշանաւորւէր, բայց այս անգամ նկատի առնելով մի քանի կարեւոր հանգամանքներ՝ ինչպիսին Արցախեան եւ Հայաստանեան իրավիճակն է, նաեւ կորոնավիրուսային ճգնաժամը, աւելի յարմար նկատւեց համեստ ձեւաչափում կարեւորել 90-ամեակը:

Այդ ամենով հանդերձ՝ օրաթերթիս հաւատարիմ ընթերցողն ու բարեկամը մեզ միշտ վերյիշեցրել են այս հանգամանքը:

Սեպտեմբերի 8-ի առաւօտեան «Արտակ Մանուկեան» թանգարանի տնօրէնուհի Ալիս Շահմուրադեանի նախաձեռնութեամբ՝ «Ալիք» օրաթերթի խմբագրութիւն այցելեցին թանգարանի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչները:

Խրախուսական այցի նպատակը՝ շնորհաւորանքն էր եւ Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամեանը շնորհաւորելով եւ կարեւորելով թերթի ներկայութիւնը համայնքում, միաժամանակ մատնանշեց այսօր դիմակայող դժւարութիւնները: Հարցին անդրադարձան նաեւ թանգարանի հետ Թեմական խորհրդի նախկին ու ներկայ կապերի համակարգողներ՝ Հարմիկ Աւետեանը, Ռաֆիկ Մելիքսէթեանը եւ թանգարանի աշխատակցուհի Սէրինէ Ռոստամլուն:
Օրաթերթիս գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեանը իր խօսքում նախ շնորհակալութիւն յայտնեց այցի համար, ապա անդրադարձաւ թանգարանի գործունէութեանը՝ կարեւորելով պատասխանատուների աշխատանքը: Նա իր խօսքում անդրադարձաւ երիտասարդ սերնդի ներգրաւման հարցին, որպէս աշխատանքի յարատեւման գրաւական:
Թանգարանի տնօրէնուհին իր խօսքում կարեւորելով օրաթերթի 90-ամեայ գոյութիւնը նշեց, որ այն մշտապէս սպասւած հիւր է եղել մեր ընտանիքներում:

Վերջում որպէս յուշանւէր հիւրերը «Ալիք» օրաթերթի առաջին համարի լուսապատկերով գորգ նւիրեցին օրաթերթիս:

Լուրը՝ Ալիքից

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 18 Ապրիլի 2024;
ԺԹ օր Յինանց

Ուրբաթ 19 Ապրիլի 2024;
Ի օր Յինանց

Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ