ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐԸ ԸՆԴՈՒՆԵՑ Հ.Մ. «ԱՐԱՐԱՏ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՆՈՐԸՆՏԻՐ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

Երկուշաբթի, 2021 թւականի սեպտեմբերի 13-ի կէսօրին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Ազգային առաջնորդարանի դաճլիճում ընդունեց Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան նորընտիր կենտրոնական վարչութեան անդամներին:

Անդամները եկել էին Սրբազան Հօր օրհնութիւնն ստանալու և խորհրդակցութիւններ կատարելու յառաջիկայում կազմակերպւելիք աշխատանքների համար:

Սրբազան Հայրը ջերմօրէն շնորհաւորեց նորընտիր վարչութեան կազմին ու յաջողութիւն մաղթեց նրանց իրենց առաքելութեան գործընթքացում: Յաւելելով, որ դուք անբնական եւ դժւարին պայմաններում յանձնառու եղաք աշխատելու եւ հետեւաբար անբնական ձեւով պէտքէ աշխատել որպէսզի կարելի լինի կեանքի անիւը դիւրին ձեւով դարձնելու:

«Արարատ»-ը իրանահայութեան կեանքում ունի, իր իւրայատուկ դերն ու տեղը, իսկ թեհրանահայ գաղութի համար այն մի փոքրիկ ովասիս է, որը հովացնում եւ զովացնում է մեր ժողովրդի զաւակներին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ