ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Երկուշաբթի՝ թւականիս սեպտեմբերի 13-ին, Ազգային առաջնորդարանի դահլիճում, նախագահութեամբ՝ Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանի եւ ատենապետութեամբ՝ ճրտպ. Նորայր Արամեանի, կայացաւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի 140-րդ հերթական նիստը։
Խորհրդի հրաւէրով նիստին մասնակցեցին նաեւ Կրթական խորհրդի ներկայացուցիչները։

Հանդիպման հիմնական օրակարգում Կրթական խորհրդի ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանի միջոցով ներկայացւեց դպրոցների վերադասաւորման կապակցութեամբ իրականացւած ուսումնասիրութեան արդիւնքը եւ քանի տաբերակով առաջարկութիւնները։

Այս ուղղութեամբ խորհրդակցութեան ընթացքում, հնչեցին հարցումներ եւ արծարծւեցին մտահոգութիւններ։ Արդիւնքում որոշւեց առաջարկութիւններն աւելի յղկելու եւ արդիւնաւէտ քայլերի դիմելու համար խորհրդակցական հանդիպումներ ունենալ նաեւ դպրոցների ծնողական խորհուրդների եւ պատկան պատասխանատուների հետ։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ