Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՏԵՂԵԿԱՆՔ - ԱՄՈՒՍՆՈՒԹԵԱՆ ԵՒ ԱՊԱՀԱՐԶԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹԵԱՄԲ

Սոյն գրութեամբ տեղեկացնում ենք, Ազգային առաջնորդարանի նոտարի՝ ամուսնութեան համար 41 եւ ապահարզանի 83 թւակիր գրասենեակը, Հոգելոյս Արժ․ Տ․ Կոմիտաս Աւագ Քհնյ․ Ղարախանեանի մահից յետոյ (5 մայիս 2021), զրկւեց իր պետական պաշտօնեայի ներկայութիւնից: Ուստի դէպքից անմիջապէս յետոյ 18 մայիս 2021 թ.-ին Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ․ Տ․ Սեպուհ Սրբ․ Արք․ Սարգսեանի տնօրինութեամբ եւ Թեմական խորհրդի անյապաղ հետեւողականութեամբ որպէս գրասենեակի պաշտօնեայի թեկնածու ներկայացւեց՝ Արժ․ Տ․ Սահակ Քհնյ․ Խոսրովեանը, որը անմիջապէս կառոյցիս կողմից, պաշտօնական դիմումնագրով երկրի դատական ուժի նոտարային բաԺնին ներկայացւելուց յետոյ սկսեց անցկացնել ընդունման, անձը հաստատող դատաբժշկական, քննական եւ այդ պարտականութեան ստանձման արժանաւորութիւնը հաստատող բոլոր հարցազրոյցներն ու փուլերը։

Այդ բոլորից յետոյ, թեկնածոյի տւեալները, որպէս վերջին փուլ պատկան պետական մարմինների կողմից յանձնւել են դատական ուժի ապահովութեան եւ անվտանգութեան բաժին (حراست قوه قضاییه), որը վերջինիս կողմից վերջնական հաստատումը ստանալուց յետոյ կը սկսի իր աշխատանքները։

Նշելի է, վերոյիշեալ գործընթացում Ազգային իշխանութիւնը ոչ մի ջանք չի խնայել տարբեր միջոցներով լուծել սիրելի հայրենակիցների փասթաղթերի պետականօրէն գրանցման խնդիրը, սակայն ըստ պետական իշխանութիւնների փոխանցման յատուկ ժամանակամիջոց է պահանջւում գործընթացը իր լրումին հասնելու համար: Լիայոյս ենք, որ շուտով իր աւարտին կը հասնի պաշտօնեայի անձը հաստատող գործընթացը:

Հարկ ենք համարում նաեւ տեղեկացնել, որ ըստ երկրի նոտարային գրասենեակների կանոնագրութեան, իւրաքանչիւր գրասենեակ կարող է ունենալ ստորագրութեան լիազօրութիւն ունեցող միայն մէկ պաշտօնեայ։

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
18,9,2021

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 19 Ապրիլի 2024;
Ի օր Յինանց

Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ