Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Ա. ԱՒԵՏԻՍԵԱՆ ԲՈՒԺԱՐԱՆԻ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹԵԱՆ ԱՅՑԸ ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐ

Հինգշաբթի 10 մարտ 2016-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան Ազգային Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Ա. Աւետիսեան Բուժարանի խնամակալութիւնը։

Սրբազան հայրը ջերմօրէն ողջունեց խնամակալութեան անդամներին գնահատելով նրանց աշխատանքն ու յանձնառու գործունէութիւնը։ Խնամակալութեան ատենապետ պրն. Արշաւիր Քեշիշեանը նախ անդամներին ներկայացրեց առաջնորդ Սրբազանին եւ ապա ամփոփ զեկոյց տւեց Սրբազան հօր Բուժարանի վերջին շրջանի գործունէութեան մասին։ 

Սրբազան հայրը մեծապէս գնահատեց խնամակալութիւնը յաւելելով, որ ժողովրդի ընկերային ծառայութեան նւիրւած բոլոր հաստատութիւնները իրենց գործի իսկ բերումով դժւարութիւններ ունենում են, մնում է համբերութեամբ գործը յառաջ տանել. « Մեր գաղութում Ա. Աւետիսեան Բուժարանն ու Ակունք կենտրոնը մարդասիրական ու քրիստոնէական բոյրով հաստատութիւններ են, ասաց Սրբազան հայրը, ու մենք կոչւած ենք այս հաստատութիւնները հաստատուն եւ աշխոյժ պահելու»։ 

Վերջում Սրբազան հայրը, մի անգամ եւս, գնահատեց նրանց աշխատանքները եւ համբերութիւն ու կորով մաղթեց բոլորին։

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Շաբաթ 22 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոյն Իսահակայ Պարթեւի հայրապետին մերոյ

Երեքշաբթի 25 Փետրւարի 2025;
Ղեւոնդեանց, Տօն` Ս. Ղևոնդեանց քահանաների

Հինգշաբթի 27 Փետրւարի 2025;
Սրբոց Վարդանանց տօն

Կիրակի 02 Մարտի 2025;
Մարտ 2, Բուն Բարեկենդան,

Կիրակի 09 Մարտի 2025;
Արտաքսման կիրակի,

Կիրակի 16 Մարտի 2025;
Անառակի կիրակի

Կիրակի 23 Մարտի 2025;
Տնտեսի կիրակի

Չորեքշաբթի 26 Մարտի 2025;
միջինք,

Շաբաթ 29 Մարտի 2025;
Սեբաստիայի քառասուն մանուկների վկայաբանութեան յիշատակման օր

Կիրակի 30 Մարտի 2025;
Դատաւորի կիրակի (Մեծ պահքի հինգերորդ կիրակի)

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 19 Մարտի 2025;
ԺԷ օր Մեծի Պահոց

Հինգշաբթի 20 Մարտի 2025;
ԺԸ օր Մեծի Պահոց

Ուրբաթ 21 Մարտի 2025;
ԺԹ օր Մեծի Պահոց

Շաբաթ 22 Մարտի 2025;
Ի օր Մեծի Պահոց։ Սրբոցն Յովհաննու Երուսաղէմայ հայրապետին, հայրապետին մերոյ Յովհաննու Օձնեցւոյն, վարդապետացն մերոց` Յովհաննու Որոտնեցւոյն եւ Գրիգորի Տաթեւացւոյն

Կիրակի 23 Մարտի 2025;
Քառասնորդական Պահոց (Տնտեսին)

Երկուշաբթի 24 Մարտի 2025;
Իբ օր մեծի պահոց, Երեմիա 32.19‐44։

Երեքշաբթի 25 Մարտի 2025;
Իգ օր մեծի պահոց,

Չորեքշաբթի 26 Մարտի 2025;
ԻԴ օր Մեծի Պահոց։ Միջինք։

Հինգշաբթի 27 Մարտի 2025;
Իե օր մեծի պահոց

Ուրբաթ 28 Մարտի 2025;
ԻԶ օր Մեծի Պահոց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ