Այսու յայտնում ենք մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ շաբաթ 9 հոկտեմբեր 2021-ին տօնն է ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՎԱՐԴԱՊԵՏԱՑՆ ՄԵՐՈՑ՝ ՄԵՍՐՈՊԱՅ, ԵՂԻՇԷԻ, ՄՈՎՍԻՍԻ ՔԵՐԹՈՂԱՀՕՐՆ, ԴԱՒԹԻ ԱՆՅԱՂԹ ՓԻԼԻՍՈՓԱՅԻՆ, ԳՐԻԳՈՐԻ ՆԱՐԵԿԱՑՒՈՅՆ եւ ՆԵՐՍԻՍԻ ԿԼԱՅԵՑՒՈՅՆ: Սրբոց Թարգմանչաց տօնը համընկնում է Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու անւանակոչութեան տօնին:
Այս առիթով շաբաթ 9 հոկտեմբեր 2021-ին Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում առաւօտեան ժամը 10-ին, մատուցւելու է հանդիսաւոր - դռնփակ ս. եւ անմահ պատարագ.
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ