Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԳՈՒՄԱՐՒԵՑ ՆՈՐԸՆՏԻՐ ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ

Կիրակի թւականիս հոկտեմբերի 10-ի երեկոյեան, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում գումարւեց Թ.Հ.Թ. նորընտիր Թեմական խորհրդի Անդրանիկ նիստը՝ հրաւէրով եւ նախագահութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ ներկայութեամբ Պատգամաւորական ժողովի դիւանի ատենապետ՝ Վահիկ Աղաքեանի եւ ատենադպիր՝ Յարութիւն Եղնազարեանի։

Նիստն սկսւեց Առաջնորդ Հօր Տէրունական աղօթքով, որից յետոյ Սրբազան Հայրն իր օրհնութեան խօսքը եւ պրն. Աղաքեանը յաջողութեան մաղթանքները փոխանցեցին Նորընտիր Թեմական խորհրդին, ապա կատարւեց դիւանի ընտրութիւնն ըստ հետեւեալի՝

  • Պրն. Նորայր Արամեան Ա. Ատենապետ
  • Պրն. Վահէ Թարոյեան Փոխ-Ատենապետ
  • Տկն. Լինդա Ղարախանեան Ա. Ատենադպիր
  • Պրն. Հայրիկ Աղանեան Փոխ-Ատենադպիր
  • Պրն. Արէն Յովսէփեան Նիւթականի Պատասխանատու

Նորընտիր դիւանի անունից արտայայտւեց պրն. Նորայր Արամեանը եւ շնորհակալութիւն յայտնելով վստահութեան համար հաւաստիացրեց, որ Խորհուրդն իր կարելին ի գործ է դնելու ի նպաստ համայնքիս բարօրութեան եւ բարեկեցիկ կեանքի։

Թեմակալ Առաջնորդն նիստի աւարտին մէկ անգամ եւս շնորհաւորական խօսքն ուղղեց Խորհրդի դիւանին եւ բոլոր անդամներին՝ մաղթելով, որ ինչպէս միշտ աշխատանքներն իրագործւելու են փոխադարձ անվերապահ վստահութեամբ եւ ամրապնդւած համագործակցութեամբ։

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ