Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԳՈՒՄԱՐՒԵՑ ՆՈՐԸՆՏԻՐ ՀԱՇՒԵՔՆՆԻՉ ՄԱՐՄՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ

Շաբաթ թւականիս հոկտեմբերի 23-ին, Ազգային Առաջնորդարանի դահլիճում, հրաւէրով եւ նախագահութեամբ Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ․ Ս․ Արք․ Սարգսեանի տեղի ունեցաւ նորընտիր Հաշւեքննիչ մարմնի անդրանիկ նիստը։ Նիստին ներկայ էին Պատգամաւորական ժողովի դիւանի Ատենադպիր Յարութիւն Եղնազարեանը։

Նիստն սկսւեց Առաջնորդ Հօր Տէրունական աղօթքով եւ Զգործս ձեռաց մաղթանքով։

Սրբազան Հայրը շնորհաւորելով նորընտիր կազմին, որպէս կարեւորագոյն Մարմիններից, ծանր ու պատասխանատու աշխատանք համարեց Հաշւեքննիչ Մարմնի դերակատարութիւնը, այնուհետ Պատգամաւորական ժողովի ատենադպիր պրն. Եղնազարեանը յանուն Պատգամաւորական ժողովի շնորհաւորեց եւ յաջողութիւն մաղթեց կազմին իրենց աշխատանքներում:

Ապա Սրբազան Հօր թելադրանքով ժողովն ընտրեց Մարմնի դիւանն ըստ հետեւեալի՝

  • Առաջին ատենապետ՝
    Պրն. Արին Խոսրովեան
  • Երկրորդ ատենապետ՝
    Պրն. Հարմա Եդգարեան
  • Ատենադպիր՝
    Տկն. Ռիմա Ղարախանեան
  • Խորհրդատու՝
    Օր. Գիլդա Իսրայէլեան
  • Խորհրդատու՝
    Պրն. Էմին Ղահրամանեան

ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 19 Ապրիլի 2024;
Ի օր Յինանց

Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ