ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐ ԱՅՑԵԼՈՒՆԵՐ

Երեքշաբթի թւականիս նոյեմբերի 2-ի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Տկն. Արմինէ Սէթխանեանին:
Սրբազան Հայրը ողջունեց տկն. Սէթխանեանին եւ նկատի ունենալով, որ վերջինս ատենապետուհին է «Ա.Աւետիսեան» բուժարանի Խնամակալ մարմնի, որոշ բացատրութիւններ տւեց Սրբազան Հօր իրենց աշխատանքների եւ փոխանցեց որոշ մտածումներ ապագայ ծրագրերի մասին:

Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց իր եւ Խնամակալ մարմնի աշխատանքները եւ յաջողութիւն մաղթեց:

Նոյն օրը ժամը 12-ին, Սրբազան Հայրը ընդունեց մարմնամտային խանգարումներով հայ երեխաների օժանդակող «Ակունք» կենտրոնի տեսչուհի Վանուշ Թեւանեանին եւ փոխտեսչուհի Լուսինէ Յովհաննիսեանին, ովքեր զեկոյց ներկայացրին Կենտրոնի ընդհանուր աշխատանքների մասին եւ նշեցին որոշ մտահոգութիւններ ապագայ ծրագրերի վերաբերեալ:

Սրբազան Հայրը գնահատեց նրանց աշխատանքը եւ յայտնեց, որ այս կենտրոնը մեզ համար շատ կարեւոր Կենտրոն է որովհետեւ զուտ քրիստոնէական եւ մարդասիրական աշխատանք է, որ կը տարւի դաստիարակչական գործին առնթեր:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ