Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՆՈՐՈՒԶԵԱՆ ՇՆՈՐՀԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Գարնան ծաղկումին, փթթազարդումի հետ գալիս է Նորուզը, նոր տարին նոր յոյսերով, երազներով։ Նորուզեան այս օրհնաբեր եւ ուրախարար տօնի առիթով քրիստոնէական ջերմ սիրով ողջունում ենք իրանցի մեր եղբայրներին, քոյրերին, շնորհաւորում ենք ամէն մէկին, որտեղ որ լինի, տնում թէ գործատեղիում, սահմանում թէ դաշտում եւ բոլորին ի սրտէ մաղթում երջանկաբեր խաղաղ կեանք լի աստւածային օրհնութեամբ։

Բոլորս ուրախ ենք ու հպարտ իրանեան գերազանցապէս յաջող դիւանագիտութեամբ ձեռք բերւած միջազգային վարկին ու հեղինակութեան համար։ Տօնական այս օրերին աղօթում ենք Իրանի Իսլամական Հանրապետութեան հոգեւոր առաջնորդ Այաթոլահ Ալի Խամենէի, հանրապետութեան վսեմաշուք նախագահ Հոջաթոլիսլամ վալմոսլեմին դկտ. Հասան Ռոհանու եւ իրենց բոլոր գործակիցներին եւ յատկապէս մեր երկրի արթուն եւ քաջարի բանակին որ պահում ու պահպանում է երկիրն ու հսկում ժողովրդի անդոր ու խաղաղ կեանքին։ 

Շնորհաւոր Նորուզ եւ խաղաղութիւն ու առաւել բարգաւաճում իրանեան մեր հայրենիքին։ 

 

ԱՂՕԹԱՐԱՐ՝ 

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ