ՏԵՂԵԿԱՆՔ

Ուրախութեամբ տեղեկացնում ենք, որ ի վերջոյ երկար դադարից յետոյ, Ազգային առաջնորդարանի նոտարի՝ ամուսնութեան համար 41 եւ ապահարզանի 83 թւակիր գրասենեակը, վեր սկսեց իր աշխատանքը:

Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ․ Տ․ Սեպուհ Սրբ․ Արք․ Սարգսեանի տնօրինութեամբ եւ Թեմական խորհրդի անյապաղ հետեւողականութեամբ ու պետական հաստատութիւների առաւել քան 8 ամսեայ աշխատանքների շնորհիւ գրասենեակի պատասխանատու նշանակւեց՝ Արժ․ Տ․ Սահակ Քհնյ․ Խոսրովեանը:

Լիայոյս ենք յառաջիկայ ամսւայ ընթացքին պետականօրէն կը գրանցւեն վերջին ամիսներում կատարւած բոլոր ամուսնութիւնները:

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
29.12.2021