«Արտակ Մանուկեան» թանգարանը 2016 թւականի փետրւար ամսւայ ընթացքին ընդունել է շուրջ 120 այցելուներ, որոնցից կարելի է նշել՝
- Իրանի Իսլամական Խորհրդարանում Թեհրանի և Հիւսիսային Իրանահայութեան պատգամաւոր՝ Դոկր. Կարէն Խանլարեանը
- 30 տուրիստներ, պարոնայք՝ Ռանգչեան և Ռաֆիզադէի գլխաւորութեամբ: Թուռին մասնակցում էին բարձրաստիճան անձնաւորութիւններ Իրանի Ազգային Փաստաթղթերի և Պատմական Առարկաների Վերականգնման Կենտրոնից (مرکز اسناد ملی ایران و مرمت اشیاء تاریخی)
- “Ֆիրուզ Բահրամ” դպրոցից շուրջ 20 աշակերտներ իրենց ուսուցչի գլխաւորութեամբ:
- 30 տուրիստներ, պատմագէտ՝ պրն. Ղաֆարիի գլխաւորութեամբ :
- Երևանի պետական համալսարանի արևելագիտութեան ֆակուլտետ- իրանագիտութեան ամբիոնի- պարսից լեզւի դասախօսներ՝ Զարուհի Խաչատրեանը և Թերեզա Ամրեան:
- Զարթօնք պարախմբի ղեկավար՝ Լորետա Աւետիսեանի հրաւէրով Թեհրան ժամանած՝ Պրոֆէսոր Կարէն Գէորգեանը և վաստակաւոր գործիչ՝ Գագիկ Կարապետեանը, ընկերակցութեամբ վաստակաւոր մի քանի արտիստների: