Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՕՐԱՎԱՐԻ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ ՀՍԿԱՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ ԵՒ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ԹԵՀՐԱՆԻ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Սուրբ Սարգիս Զօրավարը կարգւած է համաքրիստոնէական աշխարհի սրբերի դասին։
Ամէն տարի Մեծ պահքից 15 օր առաջ յիշատակւում է Ս. Սարգսի տօնը։ Սուրբ Սարգիսը պատկանում է սրբոց այն փաղանգին, որոնք Սուրբ Առաքեալների շրջանից սկսեալ մինչեւ 5-րդ դար իրենց հաւատքով եւ արեամբ վկայել են Քրիստոսին եւ ամփոփւել են հայրենի հողում։

Կարգադրութեամբ եւ հովանաւորութեամբ Թեմիս Բարեխնամ Առաջնորդ, Գերշ.Տ.Սեպուհ.Ս.Արք.Սարգսեանի հինգշաբթի10 փետրւարին եւ ուրբաթ 11 փետրւարին, օրերի երեկոյեան Սուրբ Սարգիս, երեկոյեան ժամը 5։00-ին տեղի ունեցաւ հսկումի արարողութիւն,
Հսկումի արարողութեան աւարտին հանդիսապետութեամբ եւ ձեռամբ Արժ.Տ.Սահակ Քահանայ Խոսրովեանի,եւ մասնակցութեամբ քահանայից դասի ներկայացուցիչների տեղի ունեցաւ «ԱՂԻ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ»:

Յաւուր պատշաճի քարոզեց Արժ.Տ.Գրիգորիս Քահանայ Ներսէսեանը:Քահանայ հայրը Աղի խորհրդի մասին անդրադառնալով,ասաց. «Երբ աղը կօրհնենք, կը յիշենք Քրիստոսի այն խօսքը, որ ասեց իր ժողովրդին և առաքեալներին՝ Դուք էք աղը երկրի: Նա յաւելեց որ աղը ըստ մաշտոցի աղօթքի աշխարհը պահող ու զօրութեան ու նաեւ քրիստոնէական եղբայրասիրութեան,ողորմածութեան խորհրդանիշ է: Քրիստոնեան իր աստւածային սիրով պարտականութիւ ունի համեմել ամբողջ ժողովուրդը:
Նա ապա անդրադառձաւ Սուրբ Սարգիս Զօրավարի տօնի խորհրդին:
Թւականիս 12 փետրւարին Սուրբ Սարգիս Մայր եկեղեցում տեղի ունեցաւ Սուրբ եւ Անմահ Պատարագ՝ Նախագահութեամբ Առաջնորդ Սրբազան Հօր եւ ձեռամբ Արժ.Տ.Արիստակէս Քահանայ Շահմիրեանի:

Արարողութեանը ներկայ էին քահանայից դասը,սարկաւագաց դասի, թեմական խորհրդի ներկայացուցիչներ պարոնայք Հայկազ Շիրւանեանն եւ Հայրիկ Աղանեանը, եկեղեցիների խորհուրդների ներկայացիչներ եւ նկատառելի թւով հաւատացեալներ:

Սրբազան Հայրը յընթացս քարոզի անդրադառնալով օրւայ խորհրդին ասաց.
Եկեղեցու աւանդութեան համաձայն՝ Սուրբ Սարգիսը իր որդու՝ Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ նահատակւել է յանուն քրիստոնէական հաւատքի։ Կոստանդիանոս կայսրը,նկատելով Ս. Սարգսի արիութիւնը, նրան կարգում է Կապադովկիայի իշխան եւ սպարապետ։

Ս. Սարգիսը զբաղւել է նաեւ քրիստոնէութեան քարոզչութեամբ եւ եկեղեցաշինութեամբ։ Երբ Յուլիանոս Ուրացողի թագաւորութեան օրօք սկսւում են քրիստոնեաների հալածանքները, Ս. Սարգիսը յայտնութիւն է ստանում Աստծուց հեռանալ կայսրութիւնից։ Նա իր որդու հետ հաստատւում է Հայաստանում, ուր թագաւորում էր Խոսրով թագաւորի որդին՝ Տիրանը Նա Սարգսին հրամայում է ծառայութեան անցնել պարսից Շապուհ արքայի մօտ՝ զերծ պահելու երկիրը Յուլիանոսի արշաւանքներից։ Այսպիսով, Սարգիսը նշանակւում է զօրագնդերի հրամանատար։ Նրա զինակիցները, տեսնելով Սարգսի ձեռքով Աստծոյ կողմից գործած հրաշքները, հրաժարւում էին հեթանոսութիւնից եւ ընդունում քրիստոնէութիւնը։ Սակայն պարսից շահը պահանջում է նրանից պաշտել կրակը եւ զոհաբերութիւններ կատարել։ Երբ Սուրբը հրաժարւում է ուրանալ իր հաւատքը յետոյ նահատակւում է իր որդու եւ 14 զինւորների հետ միասին։

Սրբազան Հայրը շարունակելով իր խօսքը անդրադարձաւ Ս.Սարգսի տօնի աւանդազրոյցներին եւ ժողովրդական սովորութիւններին ասաց.
Մեր ժողովուրդը, Ս. Սարգսի նախատօնակին միացրել է նաև երիտասարդների եւ երիտասարդութեան օրը, որովհետեւ Ս. Սարգիսը, այնպէս ինչպէս աւանդութիւնն է պատմում մեզ, քրիստոնեայ մի կոյսի ազատում է հեթանոս թագաւորի ձեռքից եւ նրան փախցնում և տանում է Հայաստան և այնտեղ նա Տիրան հայոց թագաւորի մօտ է մնում»: «Այս պատմութեան շուրջ ժողովրդական աւանդութիւնները շատացել են, որոնք նպաստում են ժողովրդի հաւատքի զարգացմանը: Աւանդութիւնները պահելը ե ւվերականգնելը նոյնքան նւիրական է եւ մեզ ներշնչող»- յաւելեց Առաջնորդ Սրբազանը:
Սրբազան Հայրը նաեւ ակնարկելով Սրբի տօնին նախորդող Յովնան մարգարէի եւ յառաջաւորաց պահքին յաւելեց.

Յառաջաւորաց պահքի առաջին երեք օրերին, մեր ժողովուրդը ծոմ է պահում, մինչեւ հիմա էլ այս գեղեցիկ սովորութիւնը որոշ շրջաններում մնացել է. ծոմապահութեան այս աւանդութիւնը կապւած է Յովնան մարգարէի, երեք օր, կէտ ձուկի փորում մնալուն դէպքին։
Սրբազան հայրը եզրակացնելով իր խօսքը Պօղոս առաքեալի բառերով յորդորեց հաւատացեալներն արդարութեամբ գօտեպնդւած եւ Աստծու ներգործող խօսքով զօրացած ու հաւատքի վահանով շարունակել հաւատքի կեանքը։

Յաւարտ Սուրբ եւ անմահ պատարագի կատարւեց հոգեհանգստեան արարողուիւն Ս. Սարգիս մայր եկեղեցու բարերար Սարգսեան ընտանիքի հանգուցեալների հոգւոյ հանգստեան համար։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ