ՀԱՆԴԻՊՈՒՄ Ս. ԱՍՏՒԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՏ

Կիրակի թւականիս մարտի 6-ի առաւօտեան, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ նոյն խորհրդի անդամ եւ եկեղեցական խորհուրդների կապ՝ Հայկազ Շիրւանեանի, Ս. Աստւածածին եկեղեցի կատարած այցելութեան ընթացքում հանդիպում ունեցան Եկեղեցական խորհրդի հետ: Հանդիպմանը ներկայ էր նաեւ Ս. Աստւածածին եկեղեցու հոգեւոր հովիւ Արժ. Տ. Յակոբ քհնյ. Քեշիշեանը:

Հանդիպումն առիթ եղաւ խորհրդակցելու Եկեղեցու տարածքում նկատւող անհրաժեշտ շինարարական աշխատանքների վերաբերեալ: Մատնանշւեց նաեւ եկեղեցու տարածքի մի բաժնում նկատւած գետնի նստւածքին, որը հաւանաբար գոյանում է ստորգետնեայ ջրատարի պատճառով: Նշելի է, որ մտահոգութիւնը փարատելու նկատառումով, նամակ է յղւել 12-րդ շրջանի քաղաքապետարան, որին հետամուտ է լինելու Թեմական խորհուրդը:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ