Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԳՆԱՀԱՏԱՆՔԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ

Շաբաթ թւականիս մարտի 12-ին, Ազգայի Առաջնորդարանի դահլիճում, նախագահութեամբ թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ ներկայութեամբ Թեմական խորհրդի անդամ եւ «Ա.Մանուկեան» թանգարանի հետ կապ՝ Ռաֆիկ Մելիքսէթեանի գնահատւեցին Իրանցի երեք գիւտարարներ՝ Մահմուդ Ռեզա Գորջին, Սալար Բասիրին եւ Մարջան Հաջի Ռահիմին, որոնց միջոցով նախագծւած եւ պատրաստւած՝ Թանգարանը խելացի դարձնելու սարքի գիւտը, 2021 թւականի դեկտեմբերի 12-ին, որպէս փորձարկման առաջին կենտրոն տեղադւեց «Ա.Մանուկեան» Ազգային թանգարանում:

Նշելի է, որ տեղադրւած սարքի միջոցով ստուգւում են պատմական իրերի եւ ձեռագիր գրքերի պահպանման համար անհրաժեշտ պայմանները:

Սոյն հանդիպման ներկայ էին նաեւ Իրանում Թանգարանների ազգային կոմիտէի՝ ԻԿՕՄ-ի նախագահ Սէյեդ Ահմադ Մոհիթ Թաբաթաբային, ԻԿՕՄ-ի տնօրէնների խորհրդի անդամ դոկտ. Արդեշիր Սալէհ Փուրը, ԻԿՕՄ-ի անդամ Սէյեդ Աբդոլահ Ջալիլեանը, Գիւտարարների համաշխարհային Ֆեդերացիայի գլխաւոր քարտուղարի տեղակալ դոկտ. Մասուդ Թաջբախշը, Իրանի աւանդական արւեստի գիտահետազօտական ինստիտուտի տնօրէն դոկտ. Աբդոլմաջիդ Շարիֆ Զադէն, «Երկիր մոլորակի մանկական տուն» կենտրոնի տնօրէնների խորհրդի անդամ Սորայա Բաբախանին եւ «Ա.Մանուկեան» թանգարանի տնօրէնուհի Ալիս Շահմուրադեանը:

Թեմակալ Առաջնորդը իր արտայայտութիւնների առաջին բաժնում մեծապէս գնահատեց մտայղացումն եւ իրագործւած աշխատանքը ընդգծելով, որ դա արդիւնքն է Իրանում պատմամշակութային արժէքների նկատմամբ ցուցաբերւած ուշադրութեան: Թեմակալ Առաջնորդը յայտնեց, գնահատելի երեւոյթ է որեւէ մէկ գիտական նորարարութիւն, որ օժանդակ է լինում կամ օգնում է կեանքի բարելաւման: Նա յաւելեց, որ Իրանը այսօր գիտական աշխարհի մէջ, ընդհանրապէս հակառակ իր վրայ եղող ճնշումներին կարողացել է եւ կարողանում է իր ջանքերն առաջ տանել եւ այդ վկայութիւն է իրանցի ժողովրդի գիտական մտքին եւ երկրորդ նաեւ վկայութիւն է իրենց սիրոյն եւ նւիրւածութիւնը Իրանի նկատմամբ: Սրբազան Հայրը անդրադառնալով թանգարանների գործունէութեան յայտնեց, որ թանգարանները միայն ու միայն շէնք եւ առարկայ չէն, այլեւ տւեալ ժողովրդի կամ տւեալ երկրի կեանքի մասին պատմութիւն պատմող խօսուն եւ բաց դասագրքերն են ապա յաւելեց, որ այսօր ամբողջ աշխարհը մեծ կարեւորութիւն է տալիս իր երկրի ժողովրդի հարստութիւնը պահպանելու:

Հանդիպման աւարտին Սրբազան Հօր ձեռամբ գնահատագիր եւ որպէս յուշանւէր Երեւանի Մեսրոպ Մաշտոց անւան մատենադարանի գիտաշխատող Իւէթ Թաջարեանի «Մատենադարանի Ղաջարական Արւեստի Նմուշները» խորագրով արժէքաւոր գիրք-ալբոմը նւիրւեց Գիւտարարներին եւ ԻԿՈՄ-ի նախագահ՝ Ահմադ Մոհիթ Թաբաթաբայի-ին, ով ընդմիշտ նեցուկ է հանդիսանում «Ա.Մանուկեան» Ազգային Թանգարանի աշխատանքներին:

Ազգային Առաջնորդարանի հանրային Կապ

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ