Կիլիկիան Միաբանութեան Անդամների Այց

Աւագ Շաբաթւայ եւ Ս. Յարութեան տօների առիթով, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հրաւէրով եւ տնօրինումով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի Կիլիկիան միաբանութեան երկու անդամներ՝ Գերշ. Տ. Նորայր Ս. Եպս. Աշըքեանն ու Հոգշ. Տ. Շնորհք Վրդ. Աշըքեանը եղան Թեհրանի Հայոց Թեմում, որտեղ յատուկ ժամանակացոյցի հիման վրայ եղան մեր եկեղեցիներում, պատարագեցին եւ նախագահեցին եկեղեցական արարողութեանց ի մխիթարութիւն մեր հաւատացեալ ժողովրդին։

Գերաշնորհ Նորայր Սրբազանն ու հայր Շնորհքը 16-29 մարտի ընթացքին իրենց առաքելութիւնը կատարեցին եւ գոհունակ սրտով 30 մարտ 2016-ի առաւօտեան վերադարձան Ս. Աթոռ Անթիլիաս-Լիբանան։ 

Երախտագիտութիւն առ Վեհափառ հայրապետին եւ շնորհակալութիւն ու գնահատանք մեր միաբան եղբայրներին։