Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՇՆՈՐՀԱՒՈՐ ՀԱՅՈՑ ՄԵԾԱԳՈՅՆ ՏՕՆԵՐԻ ՏՕՆԸ՝ ՄԱՅԻՍ 28-Ը

Մարդկային պատմութեան էջերում կան թւականներ, որոնք ոչ միայն յիշատակելի են, այլեւ այնպէս՝ ներշնչող եւ գօտեպնդող:

1918 թւական մայիսի 28՝ Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրում, Հայոց պատմութեան նշանակելի թւական, հայ ժողովրդի հերոսական ոգու, կենսունակութեան, արժանապատւութեան, ազատ եւ անկախ ապրելու անկոտրում կամքի արտայայտութիւնը ներշնչող: Մի թւական, որ շրջադարձային ազդեցութիւն ունեցաւ Հայոց պատմութեան հետագայ ողջ ընթացքի վրայ:

Նշանակալի այս օրը խորհրդանշում է մեր ժողովրդի վերածնունդի մեկնարկը, քանզի 1918 թւականի մայիսի 28-ին, հայ ժողովուրդն իր միասնական ոգով իրականացրեց պետականաշինութեան եւ անկախութիւնը վերականգնելու հայոց դարաւոր իղձը:

Արեւելեան Հայաստանի վերջին կտորների վրայ ապրող հայութեանը ոչնչացնելու եւ, դրանով իսկ, հայոց քաղաքակրթութիւնը սեփական հայրենիքում բնաջնջելու եկած թուրքական կանոնաւոր բանակի դէմ մղած ազատագրական պայքարի եւ յատկապէս՝ 1918 թւականի մայիսեան փառապանծ հերոսամարտերի շնորհիւ, հայ ժողովուրդը հնարաւորութիւն ունեցաւ հայրենիքի մի փոքրիկ բեկորի վրայ ստեղծելու պետականութիւն եւ ծնւեց Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը՝ որպէս իրականացում մեր ժողովրդի ազատութեան ու անկախութեան դարաւոր իղձերի, որն իր կարճատեւ գոյութեամբ հայ ժողովրդին ինքնուրոյն պետականութիւն ունենալու յոյս ներշնչեց եւ երաշխաւորեց, որպէսզի հայի ոգում ու սրտում ընդմիշտ դրոշմւած մնայ 1920 թւականի կորցրած կարճատեւ անկախութիւնն վերականգնելու համազգային յոյսն ու հաւատը:

Հայաստանի առաջին հանրապետութեան հիմքի վրայ հետագայում ձեւաւորւեցին այն նախադրեալները, որոնք 1991-ին բերեցին վերանկախացման եւ նոր սխրանքների ու յաղթանակների:

Հայաստանի Հանրապետութեան ստեղծման գործում ուրոյն դերակատարութիւն են ունեցել բազմաթիւ ռազմական ու քաղաքական գործիչներ։ Ուստի նորօրեայ սերնդի համար չափորոշիչ եւ ուղենիշ պէտք է լինի այն արժէհամակարգը, որը կրում էին Առաջին Հանրապետութեան մեր նւիրեալները եւ հիմնադիրները:

ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՒ ՄԱՅԻՍ 28-Ը ԿԵՐՏՈՂՆԵՐԻՆ

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 19 Ապրիլի 2024;
Ի օր Յինանց

Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ