ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ՝ ՆՈՐ ՏԵՄՊԵՐՈՎ

Աւարտին է հասնում ընթացիկ ուսումնական տարին եւ մի քանի ամսից կը տրւի նոր ուսումնական տարւայ մեկնարկը, ազգային ուսումնական հաստատութիւններն իրենց աշխատանքները կը սկսեն նոր ու առանձնայատուկ տեմպերով: Առկայ մարտահրաւէրների եւ դրանց յաղթահարման ու հետագայ անելիքների մասին են քննարկել ազգային իշխանութեան եւ կրթական համակարգի պատասխանատուները:

Չորեքշաբթի, թւականիս յունիսի 1-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանն ու Կրթական խորհրդի ատենապետ Ալֆրէդ Կարապետեանը, Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ եւ համադրութեամբ հանդիպում ունեցան հայոց ազգային «Արաքս» դպրոցի տեսչուհի՝ Անի Մանուկեանի հետ:

Հանդիպման ընթացքում տեսչուհու կողմից ներկայացւեց ընթացիկ ուսումնական տարեշրջանում դպրոցում իրականացւած աշխատանքները եւ քննարկւեց նոր ուսումնական տարեշրջանում իրականացւելիք նոր ծրագրերը:

- Յատկանշական է, որ առաջիկայ ուս. տարեշրջանում, դպրոց է հրաւիրւելու եւ առաջին դասարանում դասաւանդելու է բարձր որակաւորում եւ հարուստ մանկավարժական անցեալ ունեցող, փորձառու՝ մասնագէտ-ուսուցիչ:
- Ի ուրախութիւն մեր համայնքի յայտնում ենք նաեւ, որ «Արաքս» դպրոցում առկայ արտադասարանական` երգի, նկարչութեան եւ ICDL -ի (International Computer Driving Licence) կողքին առաջին անգամ իրականացւելու է անգլերէն լեզւի ուսուցում:
- Հանդիպման ընթացքում քննարկւեց նաեւ աշակերտների երթեւեկութիւնը հեշտացնելու ուղղութեամբ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ:

Այսպիսով եկող նոր ուսումնական տարեշրջանը «Արաքս» դպրոցը կը սկսի նոր տեմպերով՝ աւելի արդիւնաւէտ դպրոցական ձեռնարկների մշակմամբ:

ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ