Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Երեքշաբթի՝ թւականիս յունիս 21-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում ընդունեց Կրօնագիտութեան համալսարանի յարաբերութիւնների եւ միջազգային կապերի տնօրէն դոկտ. Մոհամմադ Թասխիրիին, նոյն համալսարանի միջազգային յարաբերութեան վարիչ տնօրէն դոկտ. Համէդ Շահ Ռաֆաթիին, Ասիա եւ Աւստրալիա յարաբերութիւնների տնօրէն Էբրահիմ Ամինին եւ Միջազգային գիտական յարաբերութիւնների տնօրէն Մոհսէն Մոհասէլ Եազդին, Թեհրան հիւրաբար գտնւող Երեւանի Պետական Համալսարանի տնօրէն Յովհաննէս Յովհաննէսեանին, ԵՊՀ-ի միջազգային համագործակցութեան տնօրէն Մուրադ Նուրիջանեանին, ԵՊՀ-ի ընդարձակման եւ նորարարութեան գծով օգնական Միքայէլ Յովհաննէսեանին եւ Իրանագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանին:
ՀՀ Դեսպանութիւնից ներկայ էին դեսպանատան խորհրդական՝ Էդւարդ Խաչատրեանը, դեսպանատան երկրորդ քարտուղար՝ Գարիկ Գրիգորեանը եւ թարգմանիչ Գրիգոր Ղազարեանը:

Առաջնորդ Սրբազան Հայրը սիրով ընդունեց յարգարժան հիւրերին եւ բարեգալստեան խօսքով հանդէս գալով ասաց՝ Ես հաւատացած եմ, որ գիտական բնագաւառում կատարւած աշխատանքներով, առաւել եւս սերտացնում են բարեկամ երկրների ու ժողովուրդների յարաբերութիւնները: Նա յաւելեց, որ Իրանը եւ Հայաստանը ամենավաղ ժամանակներից սկսեալ ունեցել են բարի դրացիական յարաբերութիւններ եւ այդ յարաբերութիւնները պատմութեան ընթացքին նպաստել են երկու ժողովուրդների քաղաքակրթութեան զարգացման: Նա ասաց, որ Իրանի պատմութեան մէջ յատկանշանական է հայ ժողովրդի կատարած ներդրումներն Իրանի քաղաքակրթութեան եւ մշակոյթի մէջ:

Սրբազան Հայրը նաեւ հիմնւելով պատմական փաստերի, անդրադարձաւ այն իրողութեան, որ հայ ժողովուրդը չորրորդ դարից առաւել առաջ գոյութիւն է ունեցել Իրանում եւ իր ներդրումն է ունեցել նաեւ ռազմական բնագաւառում:

Սրբազան Հայրն իր խօսքի միւս բաժնում վկայեց այն ճշմարտութեան, որ Իրանի պետութիւնը իր պարսիկ ժողովրդով հանդերձ, վկայում է հայ ժողովրդի Իրանում կատարած ներդրումների եւ նրանց մասին ամբողջական վստահութիւն ունենալու մասին: Սրբազան Հայրը նաեւ հաստատեց այն իրողութեան որ համանքը Իրանի համալսարաններում առաւել քան եօթանասուն դասախօսներ ունենալով հանդիսանում է նաեւ որպէս դաստիարակիչ տարր, որոնք զբաղւած են նոր սերնդի դաստիրակման նւիրական գործով:

Առաջնորդ Սրբազան Հայրը նաեւ մատնանշեց իսլամական յարաբերութիւնների ու մշակոյթի կազմակերպութեան եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ու նրա գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա Վեհափառ Հայրապետի եւ Առաջնորդարանիս յարաբերութիւննեներին, որի լոյսի տակ կառոյցս իր մասնակցութիւնն է բերում յիշեալ կազմակերպութեան եւ կրօնագիտութեան ու այլ համալսարանների կողմից կազմակերպւած գիտական, հասրակական թեմաներով համագումարներին:

Կարեւորելով ԵՊՀ-ի եւ Թեհրանի ու կրօնագիտութեան համալսարանների համատեղ համագործակցութիւնը, Սրբազան Հայրը այն համարեց ամենաապահով հարթակը, որը կարող է նպասել երկու ժողովուրդների յարաբերութիւնների սերտացման, հեռու մնալով ցանկացած քաղաքական խնդիրներից:

Սրբազան Հօր բարեմաղթանքներից յետոյ դոկտ. Թասխիրին եւս հանդէս եկաւ բարեգալստեան խօսքով եւ իր շնորհակալական խօսքը ուղղելով Սրբազան Հօրը, նրան ներշնչման աղբիւր եւ գօտեպնդիչ ուժ համարեց ու նաեւ ակնարկեց այն իրողութեան, որ եղած յարաբերութիւնները Աստւածային շնորհներն են մեր կեանքում:

Նա իր խօսքերում մատնանշեց, որ Իրանի պետութիւնը երբեւիցէ հայ ժողովրդին որպէս փոքրամասութիւն չի դիտում եւ նրանք ճանաչւում են որպէս լիիրաւ Իրանի քաղաքացի:

Դոկտ. Թասխիրին հաստատելով Սրբազան Հօր խօսքը, կարեւորեց հայ ժողովրդի եւ Իրանի 3000 ամեայ յարաբերութիւնը, մի երեւոյթ որ աննախադէպ է ազգերի յարաբերութեան պատմութեան մէջ: Հայ ժողովուրդը իր նահատակներով, գիտնականներով ու մասնագէտներով նպաստել է իրանի ապահովութեանն ու զարգացմանը:
Նա յոյս յայտնեց, որ մօտ ապագայում ընդլայւի եւ ընդարձակւի գիտական մակարդակում յարաբերութիւնները, որը կը նպաստի երկու երկրների եղբայրութեան:

Ապա ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Երեւանի պետական համալսարանի տնօրէն Յովհաննէս Յովհաննէսեանը եւ իր շնորհակալական խօսքը ուղղեց Սրբազան Հօր ջերմ ընդունելութեան համար եւ անձնակազմը ներկայացնելուց յետոյ յոյս յայտնեց, որ Սրբազան Հօր միջնորդութեամբ եւ Իրանում հայ ժողովրդի ներկայութեամբ կընդարձակւի համալսարանների փոխյարաբերութիւնները եւ խնդրեց իր ներդրումն ունենայ իրանում՝ Հայաստանի համալսարանների կողմից տրւած վկայգիրների հաստատման գործում: Նա նաեւ յոյս յայտնեց, որ երկուստէք գիտական եւ ուսումնական յարաբերութեամբ ու համագործակցութեամբ յառաջիկայ տարիներում կաւելանան Երեւանի համալսարանների իրանցի ուսանողների թիւը: Նա իր խօսքի վերջում յոյս յայտնեց կը շարունակւեն այս կարգին ու մակարդակի յարաբերութիւնները:
Միքայէլ Յովհաննէսեանը եւս իր հերթին արտայայտւելով ասաց, նկատի ունենալով իրանահայութեան աշխարհում ունեցած դիրքը՝ ԵՊՀ-ն պատրաստ է ակադեմիկ ոլորտում ծառայութիւններ մատուցի իրանահայութեանը եւ համագործակցի վերջինիս հետ եւ ապա ակնարկեց այն իրողութեան, որ Հայոց եկեղեցին պատմութեան ընթացքին հայ ժողովրդի զարգացման եւ գիտութեան աղբիւրն է հանդիսացել:

Պրն. Ոսկանեանն եւս կարեւորեց երկու երկների մշակութային, գիտական եւ քաղաքակրթական յարաբերութիւնները: Նա Առաջնորդ Սրբազան Հօր մասին արտայայտւելով նրան համարեց ժամանակի ոչ թէ միան կրօնական այլ նաեւ լուսամիտ մտաւորականներից մէկը, անձնաւորութիւն, որ խորհրդանիշն է իսլամութեան եւ քրիստոնէութեան յարաբերութեան, անձ որ մեծ դեր է ունեցել երկու երկրների եւ ժողովուրդների մշակութային յարաբերութեան մէջ եւ ինչու չէ նաեւ հասարակական ու քաղաքական բնագաւառներում:

Դոկտ. Համէդ ՇահՌաֆաթին եւս յայտնեց, որ կրօնագիտութեան համալսարանի եւ լեզւի համալսարանի համաձայնութեան լոյսի տակ, Ազգային Առաջնորդարանիս հետ կնքել երկկողմ պայմանագիր, որպէսզի իրագործւեն եռակողմ ծրագրեր:

Սրբազան Հայրը նաեւ իր հերթին ընդառաջելով համագործակցութեան առաջարկը, ակնարկեց այն իրողութեան, որ միշտ նա միջեկեղեցական ու միջազգային հանդիպումներում վկայել է այն իրողութեան՝ որ Իրանի պետութիւնը եւ ժողովուրդը հայութեանը դիտել է որպէս իր եղբայրը: Նա յաւելեց, որ նմանատիպ համագումարներում հաստատել է այն՝ որ Իրանի պետութիւնը հայ ժողովրդին դիտում է որպէս կրօնների ու քաղաքակրթութիւնների երկխօսութեան հովանաւոր:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ