ԿԱՐԻՔԱՒՈՐՆԵՐԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՇԱՐԱՆՈՒՄ ԻՐԱԳՈՐԾՒԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ՝ ԽՆԱՄԱԿԱԼ ՄԱՐՄՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՄԲ


Երեքշաբթի, թւականիս Օգոստոսի 23-ին, Կարիքաւորներին օժանդակող մարմինն իր աշխատանքների շարանում, «Ա. Աւետիսեան» ազգ. բուժարանի Խնամակալ մարմնի համագործակցութեամբ իրականացրեց «Սահակեան» բարեսիրական կենտրոնի բնակիչների բուժզննման աշխատանքը, որտեղ Բուժարանի կողմից ներկայացել էին դոկտ. Հրաչ Խաչատրեանը եւ իր օգնական բուժքոյր՝ տկն. Ժասմէն Իսկանդարեանը:

Մեծապես գնահատելի է թ՛է Կարիքաւորներին Օժանդակող մարմնի եւ թ՛է «Ա. Աւետիսեան» ազգ. բուժարանի Խնամակալ մարմնի եւ նաեւ բոլոր այն անձանց աշխատանքը, ովքեր համագործակցում են մեր հայրենակիցներին ծառայելու գործընթացում։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ