ՀԱՆԴԻՊՈՒՄ «Ա.ԱՒԵՏԻՍԵԱՆ» ԲՈՒԺԱՐԱՆԻ ԽՆԱՄԱԿԱԼ ՄԱՐՄՆԻ ՀԵՏ

Երկուշաբթի, թւականիս սեպտեմբերի 5-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ Խորհրդի ատենադպիր եւ Բուժարանի հետ կապ՝ Լինդա Ղարախանեանի, ներկայ եղան «Ա.Աւետիսեան» բուժարանի Խնամակալ մարմնի հերթական նիստին:

Հանդիպման ընթացքում Խնամակալ մարմնի ատենապետուհի՝ Արմինէ Սէթխանեանի կողմից ընդհանուր զեկոյց ներկայացւեց բուժարանի ներկայ ընդհանուր կարգավիճակի, աշխատանքների եւ դիմորդների թւային պատկերի մասին: Մատնանշւեց եւ խորհրդակցութիւն եղաւ անցեալից մնացած իրաւական մի քանի խնդիրների նաեւ սպասարկութիւնների առաւել բարելաւման կապակցութեամբ եւ գոհունակութեամբ անդրադարձ եղաւ Կարիքաւորներին օժանդակող մարմնի հետ կարիքաւոր ընտանիքների բուժսպասարկման ուղղութեամբ համագործակցութեանը:

Հանդիպման աւարտին պրն. Նորայր Արամեանը բարձր գնահատեց Խնամակալ մարմնի անձնակազմի հետեւողական աշխատանքը եւ յաջողութիւն մաղթեց ապագայ աշխատանքներին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ