ԵՌՕՐԵԱՅ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹԻՒՆ Ս. ԳԷՈՐԳ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՆՒԱՆԿՈՉՈՒԹԵԱՆ ՏՕՆԻ ԱՌԹԻՒ

Այսու մեր հաւատացեալ ժողովրդի սիրելի զաւակներին յայտնում ենք, որ շաբաթ սեպտեմբեր 24-ին Ս. Գէորգ Զօրավարի տօնն է: Այդ օրը նաեւ Թեհրանի Ս. Գէորգ Եկեղեցու անւանակոչութեան տօնն է:

Արդարեւ Ս. Գէորգ Եկեղեցում հովանաւորութեամբ Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հինգշաբթի եւ ուրբաթ սեպտեմբեր 22-ին եւ 23-ին, երեկոյեան ժամը 7:00-ին տեղի է ունենալու հսկումի արարողութիւն, իսկ շաբաթ եւ կիրակի սեպտեմբեր 24 եւ 25-ի առաւօտեան Ս. Գէորգ Զօրավարի տօնի առիթով մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ անմահ պատարագ:

Շաբաթ օրը պատարագելու եւ քարոզելու է՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

- Սկիզբ ժամերգութեան՝ առ. ժամը 9:00-ին
- Սկիզբ ս. պատարագի առ. ժամը 9:30-ին
- Քարոզ՝ առ. ժամը 11:00-ին

Յաւարտ ս. պատարագի կատարւելու է ջրի օրհնութիւն սրբալոյս միւռոնով:

Ս. Գէորգ Զօրավարի տօնի առիթով մատաղ բերողներին յանձնարարւում է իրենց մատաղացու ոչխարները Եկեղեցու Խորհրդին յանձնել ուրբաթ առաւօտւանից մինչեւ գիշեր:

Կիրակի 25 սեպտեմբեր 2022 Վարագայ Սրբոյ Խաչին տօնն է, այս առիթով Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ անմահ պատարագ։

Յիշեցնենք, որ հարկ է բոլոր արարողութիւններին եւ Ս. պատարագի պահին անաղմուկ եւ պատշաճ ձեւով հետեւել բոլոր արարողութիւններին, որպէսզի կարողանանք որպէս ուխտաւորներ՝ երկիւղածութեամբ հաղորդւել սուրբի նահատակութեան խորհրդով եւ ինչու չէ նաեւ վերանորոգել մեր քրիստոնէական հաւատքը:

Ս. ԳԷՈՐԳ ԵՒ Ս. ԹԱԴԷՈՍ ԲԱՐԹՈՂԻՄԷՈՍ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ